Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի օրերին պաշտոնը լքեի․ Մարությանը` Փաշինյանին
Խնդրանքս է և հորդորս է երևանցիներին, որ անպայման մասնակցեն ավագանու ընտրություններին, որովհետև իրենք ընտրում են իրենց քաղաքի ապագան։
Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նրա կարծիքով՝ քաղաքային իշխանության ընտրության ժամանակ միշտ էլ ընտրողների պասիվություն է նկատվել։
«Բնականաբար, քաղաքացիների մոտ կա «ապատիա», ներքին և արտաքին քաղաքական գործընթացներն ազդում են մարդկանց վրա։ Ես ասել եմ, որ այս իշխանությունները գողացել են մեր հույսը, և ես քվեարկել եմ, որ հետ բերենք մեր հույսը»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։
Անդրադառնալով հոկտեմբեր 17-ին ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա կոշտ քննդատեց բանավեճին չմասնակցած քաղաքապետի թեկնածուներին, նա արձագանքեց.
«Թիկունքից հարվածը կլիեր այն, որ ես այդ ժամանակահատվածում, դուրս գայի թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից և հայտարարեի այդ մասին, բայց ես ներքին կարգով, միայն Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլևս մեր ճաապարհները չեն կարող լինել իրա հետ, դա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է։ Նշել եմ, որ այդ մասին ոչ մի դեպքում ոչ ոքի չեմ ասելու։ Ասել եմ նաև՝ դրա մասին, որպես կուսակցություն, դուք կհայտնեք, երբ իրավիճակը կհանդարտվի»,- մանրամասնեց նա։
Նախկին քաղաքապետը նաև հայտնեց, որ ինքը սկզբունքային տարաձայնություններ է ունեցել ՔՊ կուսակցության վերնախավի հետ, և այդ քայլին դիմել է միայն նրա համար, որպեսզի ապահովի նրանց անվտանգությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, խոսելով, քաղքապետի թեկնածուների բանավեճին չմասնակցելը հայտարարել էր․
«Գիտեք բեմում միայնակ կանգնել վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ ժողովուրդ, սա հեղափոխության արժեք, ազատություն է: Հարցեր եք բարձրացնում, մեղադրանքներ հնչեցնում։ Գնայիք, նայեիք ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ և շփացնեիք ձեր ասելիքը։ Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Վախենում եք՝ կարող է պարզվել, ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում և ուրիշի գրած սցենարով եք խաղում»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...