Ինչ ունեցվածքով է հեռանում ՊԵԿ նախագահի տեղակալը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 934-Ա որոշմամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատվելու է պաշտոնից։ Սողոմոնյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։
Նա համատեղ սեփականությամբ հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ ավտոտնակ, որոնք ձեռք է բերել 2019 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Սողոմոնյանը մեկ բնակարան էլ հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նրա կողմից։ Ուսումնասիրելով հայտարարագիրը՝ հասկացանք, որ Կենտրոնում գտնվող բնակարանը եւս գնված է հիփոթեքով։ Ծովինար Սողոմոնյանը մինչ պաշտոնը ստանձնելն ունեցել է մեկ մեքենա՝ 2001 թվականի արտադրության, HONDA մակնիշի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թվականին, նա 1մլն 900 հազար դրամով ձեռք է բերել 2015 թվականի արտադրության, HYUNDAI մակնիշի մեքենա։
Սողոմոնյանի բանկային ավանդները կազմել են 2 հազար 500 դոլար եւ 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 464 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 211 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Նախկին տեղակալի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 54 մլն 310 հազար դրամ, որը 2 բնակարանների եւ մեկ ավտոտնակի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վարկի մարմանն ուղղել է 7 մլն 379 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը նախկինում եղել է ֆինանսատնտեսագիտական վարչության պետ ՀՀ կառավարության աշխատակազմում, դրանից հետո նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Շարունակելով տեղակալի կարիերան՝ նա նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից