Ինչ վերապահումներ կանեն Հռոմի ստատուտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երկար մտորումներից հետո երեկ վերջապես Հռոմի ստատուտն ուղարկեց ԱԺ` վավերացման։ Հիշեցնենք, որ մարտին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց, այսինքն՝ եթե առանց վերապահումների Հայաստանը վավերացնի այդ համաձայնագիրը, պարտավոր է Պուտինի` Հայաստան գալուն պես ձերբակալել նրան ու հանձնել միջազգային դատարանին։ Համաձայնագրի վավերացումը, մեր տեղեկություններով, նախատեսում է պարզ ընթացակարգ՝ ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է։
Սա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Պուտինին վերաբերող դրույթի շուրջ կարող են վերապահում առաջարկել, իսկ դրանից հետո նախագիծը 3 շաբաթում կքննարկվի պատկան հանձնաժողովում ու կմտնի նիստերի մեծ օրակարգ։ Ի դեպ, ՔՊ ադեկվատ հատվածում հույս ունեն, որ Պուտինին վերաբերող դրույթի առնչությամբ վերապահում կարվի, հակառակ դեպքում այն վտանգավոր հետեւանքներ կունենա ՀՀ-ի համար, քանի որ ՌԴ պաշտոնատար շրջանակները չեն թաքցրել, որ Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար»։
Մանրամասները՝ «Հրապարակում»


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից