Աջուձախ զինվորների են տարեկետում տալիս կամ ազատում ծառայությունից․
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հեռացումը անակնկալ է եղել ՊՆ աշխատակիցների համար, ու որևէ մեկնաբանություն չի տրվել, թե ինչու ազատեցին նրան։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգը քաղաքական իշխանություններին տեղեկացրել է, որ զինկոմիսարիատներում կոռուպցիան վխտում է, ու աջուձախ զինվորների են տարեկետում տալիս կամ ազատում ծառայությունից, որոնց հիմքում կան կոռուպցիոն ռիսկեր։
Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հայտնեց, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպան կաշառք է պահանջել, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետը զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք, ու այսպես շարունակ։
Արդյունքում քաղաքական իշխանությանը բացատրել են, որ վարչության պետը թույլ է, ու առավել խիստ ղեկավար է պետք նշանակել իրավիճակը վերահսկելու համար, ուստի չի բացառվում, որ այս բացահայտումներն էլ հիմք դարձան Ավթանդիլյանին հրաժեշտ տալու համար:
Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...