Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների թողարկման մասին նախագիծը հույժ կարևոր քննարկո՞ւմ.
«Հրապարակ» թերթը գրում է. Արձակուրդից հետո իշխանությունը խորհրդարանական աշխատանքները որոշել է սկսել պետության համար հույժ կարևոր նախագծերի քննարկմամբ«Արձակուրդից հետո իշխանությունը խորհրդարանական աշխատանքները որոշել է սկսել պետության համար հույժ կարևոր նախագծերի քննարկմամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ավարտվեց պատգամավորների մեկամսյա արձակուրդը, և հաջորդ շաբաթվանից աշխատանքները կսկսվեն մշտական հանձնաժողովներում, իսկ սեպտեմբերի 12-ին կտրվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը։
Այսպիսով, օգոստոսի 29-ին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների թողարկման մասին նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մայիսի վերջերին, սակայն երկրորդ ընթերցումից առաջ ՔՊ-ում որոշ տեխնիկական բացթողումներ էին նկատել և երկու ամսով հետաձգեցին օրենքի ընդունումը։ Թեպետ անվտանգային լարված իրավիճակում այս նախագիծն օրակարգ բերելը բուռն քննադատությունների արժանացավ, և իրականում այդ պատճառով որոշեցին դադար վերցնել, բայց հիմա կրկին վերադարձնում են օրակարգ։
Հիշեցնենք, որ կառավարության մշակած այս նախագծով առանձնահատուկ համարանիշներ են թողարկվելու, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ, և դրա տարբեր կոմբինացիաները։ Չնայած նախագծում նշված չէ, թե դրանք որքան են արժենալու, սակայն եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշներն արժեն 8 միլիոն դրամ, ենթադրվում է, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցողներն ավելի թանկ կլինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...