Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում Freedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան

Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը

Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով․

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով: Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը մշտապես աշխատել է ոստիկանության համակարգում՝ որպես տեսուչ: 2013-2018 թվականներից եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ապա՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

Այսինքն՝ աշխատել է նախկինների օրոք ամենակոռումպացված համակարգում որպես ճանապարհային տեսուչ, սակայն կարողացել է սյունեցու ճկունությամբ քաղաքականություն մտնել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես սպիտակ ձեռնոցներվ հեղափոխական: Նա, սակայն, ինչպես նախկինների օրոք, հասցրել է կնոջը, երեխաներին պետական օղակներւմ աշխատանքի տեղավորել «նոր Հայաստանում»:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավոր Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 50-ամյա պաշտոնյան ո՛չ գույք ունի, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Նա հայտարարագրել է մի բնակարան Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը, ըստ նշվածի, պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից:

Խաչատրյանը հայտարարագրել է 1986 թվականի արտադրության Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2007 թվականին: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 950 դրամ, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 425 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից։ Արմեն Խաչատրյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 140 հազար դրամ և 41 հազար դոլար։ Նա վարկերի մարման համար ծախսել է 5 մլն 598 հազար դրամ։

Խաչատրյանի կնոջ՝ Մարիամ Մինասյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 319 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 510 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Երևանի պետական հումանիտար քոլեջից. ի դեպ, նա հենց այդ քոլեջի տնօրենն է։

Խաչատրյանի որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում. այն ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին այն օտարվել է 5 մլն դրամով Շանթ Պետրոսյանի կողմից։

Տարեսկզբին որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, և Nissan մակնիշի՝ 2011 թվականի արտադրության, 2021 թվականին ձեռք բերված։ Տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ մեքենա՝ Volkswagen, 2002 թվականի արտադրության, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով։ Նույն տարում օտարվել է նաև Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։ Տպավորություն է, թե մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել:

Պատգամավորի որդու բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 707 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 420 հազար դրամ, որից 4 մլն 420 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնից։ Այսինքն՝ պատգամավորի որդին աշխատում է ԱԺ-ում:

Նրա մյուս եկամուտները հաշվետու տարում օտարված գույքից ստացված եկամուտներն են։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 3 մլն 989 հազար դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 14 մլն 260 հազար դրամ։ Պատգամավորի դուստրը՝ Սյուզան Խաչատրյանը, հայտարարագրել է միայն 500 հազար դրամ կանխիկ գումար։ Որտեղից, ինչ ծագում ունի այն՝ նշված չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում