Միայն անգրագետը կարող է չհասկանալ իմ առաքելությունը, իմ գործունեությունը Հայաստանում․ Կրիվոպուսկով․
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 24-ին «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր արգելվել է հենց օդանավակայանում։ Վերջինս սա համարում է ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիների հանդեպ ահաբեկչության ռիսկ, քանի որ իր կազմակերպությունը նաեւ նրանց շահերն է ներկայացնում։ Սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, ով կյանքի 2/3-ն անցկացրել է Հայաստանում, վիրավորված է։
«Ես ծնունդով Ռոստովից եմ։ Իմ կյանքը կապված է Հայաստանի հետ, հայոց պատմությունն ինձ վաղուց է հետաքրքրել, եւ ինձ Հայաստան չթողնելու ոչ մի առիթ չկար։ Սա աննախադեպ փաստ է։ Ինձ համար սա բացարձակ անհասկանալի է։ Այդպես կարող է անել միայն մարդը, որը չգիտի ու չի գնահատում իր պատմությունը եւ հայ-ռուսական հարաբերությունների դարավոր պատմությունը»,- մեզ ասաց նա։
Կրիվոպուսկովը նախապես տեղեկացված չի եղել, որ իր մուտքն արգելված է, իմացել է սահմանապահներից։ «Այդ աշխատողն ինձ ասաց, որ անցնեմ առանձնասենյակ եւ սպասեմ՝ մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը։ Սա տեւեց 4 ժամ։ Հետո ինձ տեղեկացրեց, որ իմ մուտքն արգելվում է՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որ ես համարվում եմ «պերսոնա նոն գրատա» Հայաստանի համար»։ Նրան բացատրություն չի տրվել, դրա կարիքը չկա էլ, քանի որ հին դիվանագետ է եւ կեղծ բացատրությունների կարիք չունի։ «Միայն անգրագետը կարող է չհասկանալ իմ առաքելությունը, իմ գործունեությունը Հայաստանում, որը չի կարդացել իմ «Խռովահույզ Ղարաբաղը» եւ որը կատարում է Սորոսի ծրագիրը: Բայց պետք է նրանք հասկանան, որ մուտքն արգելելով՝ չեն կարողանալու մարդկանց բերանը փակել, նրանց ստիպել՝ չքննադատել իշխանությանը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...