Փաշինյանին սիգնալ տալու համար քաղաքացու վրա 4 ակտ են գրել․ իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Հրազդանում տեղի է ունեցել հերթական այլանդակությունը՝ նիկոլի դրդմամբ ու պարեկների ձեռամբ։
Գերագույն դավաճանի մեծաքանակ շքախումբը ուղևորվելիս է եղել Ծաղկաձոր, և այդ պատճառով ճանապարհը փակել են, որ շքախումբը հանգիստ անցնի։ Մի քաղաքացի, որպես բողոքի նշան, «սիգնալ» է տվել, ու էդտեղ սկսել է կինոն։
Մեքենան կանգնացրել են, ոտից գլուխ ստուգել են ու գրել են ՉՈՐՍ ԱԿՏ՝
1) Առանց անհրաժեշտության՝ ձայնային ազդանշան տալու համար
2) Մեքենայում կրակմարիչ չունենալու համար
3) Մեքենայում բժշկական դեղատուփ չունենալու համար
4) Չամրակապված ուղևոր փոխադրելու համար։
Մոտ 1 ժամ ստուգելուց և պրոտեկտորները չափելու անհաջող փորձից հետո՝ քաղաքացուն բաց են թողել։
Ու դա արվել է այն մարդու հրահանգով, ով 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ վարորդներին դրդում էր, որպես «բողոքի նշան» (իրականում՝ իրեն իշխանության բերելու համար) անընդհատ սիգնալ տալ։
Նիուժե՞լի չեք հասկանում, որ այս ամենը մի օր հակառակ էֆֆեկտն է տալու, և մի օր ողջ Հայաստանում մեկնարկելու է «Դե՞մ ես նեռին՝ սիգնալ տուր» ճշտաբարո միջոցառումը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...