Փաշինյանը փոքրացնում է իմ հայրենիքը, դրա համար եմ «Դավաճան» ցուցապաստառը պարզել
Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի հերոս 30 -ամյա Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։
Գոռ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես նեղված եմ ստեղծված իրավիճակից․ սահման է դրված Հայաստանի ու Արցախի միջև, ու չենք կարող գնալ Արցախ, ոտք դնել իմ հողին։ Ես բազում ընկերներ եմ կորցրել, ես կորցրել եմ իմ եղբորը՝ հորեղբորս որդուն՝ տանկիստ Արամայիս Մուրադյանին, հերոսի մահով ընկավ, բոլոր գիտեն։ Ինչպե՞ս կարող եմ լավ զգալ այս վիճակից։
Ինձ ասում են Արցախի հերոս ես, դա կոչում է, որ շնորհել են, բայց ես ինձ չեմ համարում հերոս, քանի դեռ մենք ազատ հայրենիք չունենք։ Ազատ հայրենիք ունենալը իմ երազանք է, թող թույլ տան բոլորս կռվենք իմ հոր ու պապի պես, ինչպես 1992 թվականին բահերով կռվեցին, Արցախ ազատագրեցին։ Ինչո՞ւ չեք թույլ տալիս։ Ես մեռնելուց չեմ վախենում, գնանք կռվենք մեր հողի համար։
Հայրենիքը փոքրանում է, Եռաբլուրը մեծանում, չպիտի նստենք ու նայենք, թե ինչպես է հայրենիքը փոքրանում։ Մենք պարտավոր ենք մեծացնել։
Գիտեք, ես Նիկոլ Փաշինյանի անձի դեմ ոչինչ չունեմ, որպես անձ՝ ես նրան դեմ չեմ, բայց ես պահանջ ունեմ Նիկոլ Փաշինյան կառավարիչից, եթե նրա փոխարեն վարչապետ լիներ թեկուզ մեր հարևանը ու իրեն թույլ տար հայրենիքը փոքրացնելու, ես չեմ համակերպվելու։
Գիտեմ, որ բոլոր վարչապետների պաշտոնավարման ժամանակ էլ ինքս պիտի աշխատեմ, իմ տունը պահեմ, Փաշինյանը չէ, որ պիտի գա, պահի։ Ես դա ես լավ եմ հասկանում, որ իմ գործը ես պիտի անեմ։ Բայց Փաշինյան կառավարիչն էլ իր գործը պիտի անի, նա պիտի բարի լինի այնպես կառավարել, որ հայրենիքը չփոքրանա, մարդը որ տուն է կառուցում, փորձում է մեծացնել, հարմարավետ դարձնել։
Գիտեք նաև ինչից եմ վրդովված․ 5 տարի է՝ ուզում են բանակ քանդել ու չեն կարողանում, այն չի քանդվում։ Հալալ լինի մեր տղաներին, որ չեն կարողանում Հայոց բանակը քանդել․ տեսեք ինչքան ուժեղ են մերոնք։
Ինչպե՞ս կարող է պատերազմներ տեսած մարդը համակերպվել այս ամենի հետ։
Ես «Դավաճան» պաստառը պարզեցի, որպեսզի մասնակիցներին ասեմ՝ տրիբունայում նստած է մի կառավարիչ, որը հայրենիքն է փոքրացնում, բանակն է քանդում, մի ծափահարեք, նա արժանի չէ ձեր ծափերին։
Ինձ մոտեցավ մի ոստիկան՝ շատ կիրթ մի անձնավորություն, հորդորեց հեռանալ, ես հեռացա՝ որևէ ավելորդ բան չանելով․ իմ նպատակն ամենևին միջոցառումը խանգարելը չէր, իմ նպատակը իմ սրտի խոսքն ասելն էր, ասել, որ ես չեմ համակերպվելու, չեմ հանդուրժելու։
Պայթում է սիրտս Արցախի այս վիճակից, կարոտում եմ, չեմ դիմանում, ես պիտի գնամ իմ երկիր, չի կարող անանցանելի սահման լինել Հայաստանի ու Արցախի միջև։ Իմ ասելիքը սա՛ է»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել