Տեղ-Տեղ դերասանություն, տեղ-տեղ՝ պնդաճակատություն
Մարդկանց հուսահատեցնելու, պայքարի կամքը կոտրելու ձեւերը սրանք լավ գիտեն։ Առանձնապես շատ բան անել պետք էլ չէ․ ձեւացնել, թե ամեն ինչ երկրում օքեյ է, բնականոն կյանքը շարունակվում է եւ կարեւորը ոչ թե Արցախն ու մեր անվտանգությունն են, այլ՝ Երեւանում կառուցվող բարձրահարկերը, սրճարաններում նստած մարդկանց քանակը, Գեղարքունիքի գյուղերում զուռնա-դհոլով Փաշինյանին դիմավորողների ուրախությունը, զոհվածների ծնողների վրա ինչ որ ստահակների հարձակումները եւ այլն։
Հանրության կամքը կոտրելու մյուս եղանակն էլ դիմանալն է՝ դիմանալ ու հրաժարական չտալ, դիմանալ ու հեգնել հայրենիքի համար սրտացավ մարդկանց, ծաղրել նրանց զգացմունքները, արհամարհել Արցախի խնդիրները, շոուներ սարքել՝ իբր անհանգստացած ենք, շարասյուններ ուղարկել Լաչին, դիմել միջազգային հանրությանը, բայց ավելի ու ավելի օտարվել եւ անզգա համառությամբ պաշտոնավարել, կարծես՝ Արցախ չի էլ եղել։
Տեղ-տեղ դերասանություն, տեղ-տեղ՝ պնդաճակատություն, տեղ-տեղ՝ անամոթություն, տեղ-տեղ՝ հարձակողական տակտիկա եւ կարելի է հավերժ պահել իշխանությունը՝ հույս փայփայելով, որ ժողովուրդը կհաշտվի ամենավատ իրավիճակի հետ անգամ եւ իրենք կկարողանան ֆռռացնել բոլորին, որ մեզնից ոչինչ կախված չէր։ Բոլորից կախված էր՝ նախկիններից, ռուսներից, միջազգային իրադրությունից ու աստղերի դասավորությունից, բայց ոչ մեզնից՝ գործող իշխանություններից, որոնք թվում է, պետք է պատասխանատու ճանաչվեին այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եւ Արցախում։
Եւ հասարակությունը՝ պայքարելով ու արդյունքի չհասնելով, շարունակ լսելով նույն ստերն ու մանիպուլյացիաները, սկսում է մասամբ հավատալ դրանց, մասամբ մտածել, որ ամեն ինչ անիմաստ է՝ դիմացը բետոնե պատ է, որը ջարդել հնարավոր չէ, ուստի՝ «Խոստանում եմ բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին։ Ինչի՞ համար՝ էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»։
Սեւակյան այս հայտնի ճշմարտությունը մեր հասարակությունը, որն առանց այն էլ շատ հակված չէ պայքարի, լավ է յուրացրել։ Եւ ասպարեզում կմնան հատուկենտ մարդիկ, որոնք կշարունակեն պայքարել ու ցույց տալ այս իշխանությունների աղետաբերությունը։ Ինչն էլ սրանք, փիառի ու ֆեյքերի ակտիվ աջակցությամբ, կներկայացնեն՝ իբրեւ թե պայքարում է մարգինալների խումբ միայն՝ նախկինների հենարանը, իսկ հասարակության մեծ մասը «զուռնա-դհոլով» Փաշինյանին դիմավորողներն են, որոնք գոհ են այս իրավիճակից։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո