Դատական համակարգը ատամ է ցույց տալիս Կարեն Անդրեասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց` օրակարգը չհաստատվելու պատճառով: Բնականաբար, ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունն էլ տեղի չունեցավ, ինչի համար հրավիրվել էր ժողովը։ Դատավորների անկախական թեւը կարծում է, որ աննախադեպ հաղթանակ է տարել Կարեն Անդրեասյանի նկատմամբ՝ տապալելով նրա գծած սցենարը:
Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում, եւ դատական համակարգն ատամ է ցույց տվել նրան: Ժողովի ժամանակ էլ հնչել են համարձակ քննադատական ելույթներ։ Ի դեպ, դատավորների այդ թեւին է միացել նաեւ ԲԴԽ անդամության թեկնածու Սուրեն Մնոյանը, ով հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, բոլոր ատյանների դատավորներին հարկավոր էր ծանուցել։
Ի դեպ, մեր աղբյուրները նշեցին, որ ժողովը վարող վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իրեն բավականին ճիշտ է պահել․ տեսնելով դատավորների զայրույթը՝ նա առաջարկել է սպասել Դատական դեպարտամենտի պարզաբանմանը։ Հիշեցնենք, որ, Մնոյանից բացի, թեկնածուներ էին նաեւ Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Կարեն Անդրեասյանի թեկնածուն Հովհաննիսյանն էր։ Ամենայն հավանականությամբ, դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա