Երկու պատուհասն էլ նույն ծրագրի գլխավոր դերակատարներն են․ Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
«Ինչո՞վ է տարբերվում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ազգակործանից:
Երկու պատուհասն էլ նույն ծրագրի գլխավոր դերակատարներն են, սինխրոն աշխատում են: Անձնական բարեկեցության համար համաձայնել են պետական դավաճանություն գործել:
Հիմա,երբ ծրագրի ավարտն այնքան մոտ է,ակնկալում ե՞ք, որ նրանցից որևէ մեկի մոտ կարող է պայքար, պետական մտածելակերպ, հայրենասիրություն, ազգային շահի գիտակցում արթնանա՞: Որպեսզի այդպիսի բան տեղի ունենա,անձը պետք է նման արժեքների կրող լինի: Պետական դավաճանությանը համաձայնածը չի կարող կեսից մտափոխվել: «Դահճից գթասրտություն չեն ակնկալում»:
Այնպես որ ամեն բան օրինաչափ է: Նրանք իրենց հակահայ խմբակներով գերմոտիվացված ճշտորեն կատարում են իրենց ծրագիրը: Իսկ մենք, նույնիսկ այս օրհասական պահին, երբ բոլոր խաղաքարտերն արդեն բաց են, դիմակները պատռված,թշնամին տանը, չենք կարողանում համախմբվել և միասնական պայքար մղել Արցախի և Հայաստանի համար: Առ այսօր մեղադրում ենք բոլոր արտաքին ուժերին (ի դեպ, ըստ ճաշակի՝ առանց որևէ ռացիոնալության…), բայց ոչ երբեք մեզ,որ մինչև հիմա և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում իշխում են հայտնի երկու այլանդակները:
հ.գ. չեք կարող պատմական երկրորդ օրինակ գտնել, երբ պատերազմի ժամանակ՝ աղետից «հինգ պակաս», որևէ երկրի իշխանություն նման վարքագիծ դրսևորեր(խրախճանքային՝քաթար-միկոնոս-դիսնեյլենդյան),իսկ հանրության լայն շերտերն էլ աջակցեին...
Նույնիսկ կործանվելուց ենք յուրահատուկ»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը