Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել

Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան

Սևանից լրացուցիչ 70 միլիոն խ/մ ջրի բացթողումը իրականացվում է ընթացակարգի խախտումով․ Հայտարարություն

ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի հայտարարությունը Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ստեղծված անկախ և մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմին է։ Հանձնաժողովն իրականացնում է Սևանա լճի մասին համալիր և տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական և ամփոփիչ փորձաքննություններ և տալիս է եզրակացություններ։

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն մ3 ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն մ3։

Օրինագիծը Հանձնաժողով կարծիքի է ուղարկվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այլ ոչ նախապես։ Հանձնաժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նիստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ՝ քննարկելու օրինագիծը։ Հանձնաժողովը նշել է, որ Ջրային կոմիտեի ներկայացրած տվյալները ճշգրտման կարիք ունեն։ Ջրային կոմիտեն հաշվարկել էր տարվա կտրվածքով 521 միլիոն մ3 ջրապահանջ, սակայն Հանձնաժողովը հաշվարկել է, որ ջրապահանջը կազմում է 390 միլիոն մ3 և Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չկա։ Բացի այդ, Ջրային կոմիտեն ոռոգման ենթակա տարածքները մի դեպքում ներկայացրել է 31,3 հազար հա, մյուս դեպքում՝ 30,4 հազար հա։ Տարբերությունը մոտ 1000 հա է։ Ջրային կոմիտեի հաշվարկով՝ յուրաքանչյուր հեկտարի համար օգտագործվում է 16,6 խմ ջուր, ստացվում է ընդհանուր շուրջ 16 միլիոն մ3 ջուր։ Հողատարածքի տվյալները ճշգրիտ չլինելու պարագայում 16 միլիոն մ3 լրացուցիչ ջուր ապարդյուն է դուրս բերվելու լճից, ինչն անընդունելի է։

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է․ «Հաշվի առնելով վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի տարեկան կտրվածքով փոփոխությունների բացասական արժեքները և ջրի ինտենսիվ «ծաղկման» գործընթացներով պայմանավորված լճի վատթարացող էկոլոգիական վիճակը՝ Հանձնաժողովն առաջարկում է բացառել լճից օրենքով և ՀՀ կառավարության 11.05.2023թ. N704-Ա որոշմամբ 2023թ. համար սահմանված ջրառի՝ 170 մլն մ3 չափաքանակի գերազանցումը։ Առաջնորդվելով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումներով՝ ակնհայտ է, որ նույնիսկ 170 մլն մ3 ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ այս տարվա հուլիս ամսվա հիդրոօդերևութաբանական պայմաններն ըստ կանխատեսումների առավել նպաստավոր են 2022 թվականի համեմատ»:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Չնայած Հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը՝ առանց հրավիրելու Հանձնաժողովի նախագահին Ազգային ժողով, չլսելով մասնագիտական փաստարկները, այդպիսով խախտելով «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը։ Մեզ համար խիստ մտահոգիչ է այս գործելաոճը։

Սևանի մակարդակի տատանումները հանգեցնում են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։ Լճի մակարդակի նվազման դեպքում տեղի է ունենում լճի հատակային շերտերի և մակերևութային շերտերի ջրերի միախառնում։ Օրգանական նյութը, որ տարիներ շարունակ կուտակվել է հատակային նստվածքներում, պարարտ հող է ստեղծում, որպեսզի սննդային շղթայի առաջնային օղակ ֆիտոպլանկտոնը բուռն զարգացում ապրի և «ծաղկումների հանգեցնի»։ Այս տարի Սևանում արդեն սկսվել է «ծաղկումը»։ Լճում ընթանում են էվտրաֆիկացման գործընթացներ։ Դա իր ազդեցությունը կունենա ինչպես լճի կենսառեսուրսների վրա, այնպես էլ ափամերձ բնակավայրերի սոցիալական վիճակի վրա։

Երկրում սակավաջրություն հայտարարելու դեպքում պետք է հաշվի առնել, որ Սևանա լճի համար ևս սակավաջրություն է։ Սևանն իր էկոլոգիական վիճակով այլևս չի կարող ջրառաջարկ ապահովել։ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի գաղափարախոսության համաձայն՝ ջրառաջարկն է ձևավորում ջրապահանջ, սակայն մեզանում հակառակ տրամաբանությունն է գործում։

 

Սևան լճի էկոհամակարգի պահպանության համար անհրաժեշտ է․

բացառել հավելյալ ջրառները Սևանա լճից
Հանրապետությունում սակավաջրության դեպքում Սևանա լճից ջրառը՝ ներառյալ Հրազդան գետով ջրի ելքը, սահմանել 90 միլիոն մ3, որպեսզի լիճն ունենա դրական հաշվեկշիռ
Սևանա լճից ջրբացթողումը և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում կայուն հոսքով (այդ թվում Աղբյուրակի ջրամբարից) իրականացնել՝ նվազեցնելով ջրակորուստները Սևան-Հրազդան հիդրոհամակարգում
գնահատել ջրակորուստները և միջոցառումներ ձեռնարկել ապօրինի ջրօգտագործումը բացառելու, ջրակորուստները նվազեցնելու ուղղությամբ
պահպանել գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահանջի նորմաները
կրճատել ջրի գերնորմատիվային կորուստները, մշակել խրախուսման մեխանիզմներ, ջրախնայողական տեխնոլոգիաներ հողատեսքին համարժեք մշակաբույսեր աճեցնող հողագործների համար
ոռոգումը կազմակերպել գիշերային ժամերին
վերանորոգել ջրամբարները, մաքրել ջրամբարները տիղմից, ջրաբերուկներից, կառուցել նոր ջրամբարներ՝ թեթևացնելու Սևանա լճի բեռը
ներդնել ջրառի բաշխման հաշվառման համակարգ
կառուցել Սևանա լճի ավազանում կենսաբանական մաքրման կայաններ, որոնք կլուծեն ափամերձ բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրը
ստեղծել ՀՀ վարչապետին կից Սևանա լճի հիմնախնդիրների կառավարման հանձնաժողով, որը կզբաղվի Սևանա լճի խնդիրների լուծմամբ։

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

17․07․2023թ․