Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել

Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան

Զինվորականներին մեղադրում են, որ պատերազմում չեն զոհվել

«Հրապարակը» գրում է. Մեր զինվորականությունը 44-օրյայի ընթացքում  թշնամու դեմ  դուրս էր եկել առանց հակաօդային եւ պաշտպանության այլ միջոցների, զինատեսակների։ Այս հանգամանքը, որպես մեղմացուցիչ, պետք է հաշվի առնվեր բազմաթիվ գործերի քննության ընթացքում, իհարկե, եթե նպատակ չկա կոտրելու զինվորականության մեջքը եւ վերջնականապես խաչ քաշելու զինվոր դառնալու ցանկության ու հայկական բանակի վրա։ Բայց պարզվում է՝ հենց նման նպատակ կա, հակառակ պարագայում ինչո՞ւ է դատախազությունն օրական մի տեքստ տարածում՝ պատերազմի ժամանակ զինվորականների կատարած հանցանքների մասին, քրեական գործեր հարուցում` նրանց մեղադրելով դավաճանության եւ անբարեխղճության մեջ: Ընդ որում, մինչ օրս չեն ապացուցվել այդ հանցանքները, իսկ որոշ գործեր էլ ծածուկ կարճվել են, կալանավորվածները` ազատ արձակվել: Կան դեպքեր, որ անգամ վերականգնվել են իրենց պաշտոններում:

Օրերս եւս երկու նման գործ է ուղարկվել դատարան։ Մեկը հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մեսրոպ Պետրոսյանին է առնչվում։ Դատախազությունը հայտնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա ռազմական դրության ժամանակ (անուն-ազգանունը չի նշվում) հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու եւ տարածումը կանխելու փոխարեն մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել եւ հրամայել է նահանջել: 
Նա «խնդիր է ստացել՝ իրականացնել Արցախի Հանրապետության շփման գծի ու օդային տարածության պահպանությունը, կանխել սահմանի խախտումը», սակայն տեղեկանալով, որ ադրբեջանական զինված ուժերը ճեղքել են իր պաշտպանության տեղամասի հարեւանությամբ գտնվող ՊԲ N զորամասի պաշտպանական բնագիծը Թալիշի ուղղությունից, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն: «Այնուհետեւ հրամայել է անմիջապես նահանջել եւ, առանց մարտ վարելու, դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը եւ նահանջել: Արդյունքում՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել եւ վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը»: Փաստորեն, մարդուն, անձնակազմով հանդերձ, ուղարկել են մսաղաց եւ հիմա մեղադրում են չզոհվելու եւ իր անձնակազմին մահվան չտանելու համար։ 

Վարույթը, ըստ դատախազության, ընդամենը 1 ամիս է տեւել եւ ուղարկվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ 

Դատարան ուղարկված մյուս գործն առնչվում է ԱԻ նախկին նախարար, գեներալ Անդրանիկ Փիլոյանին։ Գնդապետ, մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետ Արմեն Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, չի կատարել Փիլոյանի հրամանը՝ պատճառաբանելով իր բարոյահոգեբանական ընկճված վիճակը, եւ հրաժարվել է մեկնել առաջնագիծ։ Իսկ մյուս մեղադրյալը՝ փոխգնդապես Սամվել Մուղսյանը (անունները պարզել ենք մեր աղբյուրից՝ Ս․ Ս․)հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց։ «Մասնավորապես՝ Ս. Մ.-ն զինծառայողների խմբեր չի կազմել, բնագիծ չի վերադարձել, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ»,- ասված է հաղորդման մեջ։ Այս գործն ուղարկվել է Սյունիքի դատարան։ 

Այսպես, օր-օրի բազմապատկվում է այն մարդկանց թիվը, որոնց վրա կարելի կլինի բարդել պարտության մեղքը, որոնց կարելի կլինի հետագայում` օրենքի փոփոխությամբ օրերս սահմանված գործուն զղջման հանգամանքով մեծահոգաբար ազատել պատասխանատվությունից։ Հետագայում Նիկոլին պարտական անձինք, որոնց դեմ իշխանությունը տոննաներով կոմպրոմատներ կունենա, այնքան շատ կլինեն, որ նրանցով կարելի կլինի հատուկ գվարդիա ձեւավորել։ Քանի՞ նման անձ ենք ունենալու։ 

Հունիսի վերջին քննիչ հանձնաժողովի հայտնի նիստում Փաշինյանը, փորձելով հաստատել ավելի վաղ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրապարակած թվերը՝ հայկական բանակի դասալիքների վերաբերյալ, ահռելի թիվ հրապարակեց․ 12 հազար 600 անձ է անցնում 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության հետ կապված հանցադեպերով։ Եթե զինվորականությունն ապահովված չի եղել ամեն անհրաժեշտով, անգամ «կասկա» ու «բրոնեժիլետ» չի ունեցել, ընդ որում՝ դա ընդունել է նաեւ վարչապետը, կարելի՞ է հազարավոր զինվորականների հետապնդել ու դատել։ Ռազմական փորձագետ, իրավաբան Մհեր Հակոբյանը՝ որպես պատերազմների ընթացքն ուսումնասիրած մասնագետ, կարճ է ասում․ «Ցանկացած էպիզոդում դու ցանկացած զինվորականի կարող ես դատել։ Սա քաղաքական խնդիր է, որը ստանում է իրավական բովանդակություն։ Եթե քաղաքական գործիչներին մաքրելու խնդիր կա, զինվորականներին հավերժ կարելի է մեղադրել։ Ամենամեծ հաղթանակի դեպքում էլ չարդարացված կորուստներ ու վնասներ են լինում, ավելի ծանր հանցագործություններ։ Մինչեւ հիմա մարդիկ վիճում են Հայրենական մեծ պատերազմի շուրջ՝ ի՞նչն էր ճիշտ, ի՞նչը սխալ։ Մեր իշխանությունը զինվորականության վրա է բարդում ամենը, գուցե՝ որոշ չափով արժանի, բայց մեծ չափով էլ անարժան ձեւով։ Մեր իշխանությունը դիստանցիա է պահում զինվորականությունից, ասում է՝ ես լավն եմ, իրենք վատն են։ Հայտնի մեխանիզմ է, ու հասարակությունը սա կուլ է տալիս»։ 

Վարույթներն ընթանում են դանդաղ, անթույլատրելի ձգձգումներով։ Մարդկանց բռնում են, ամիսներով քննություն իրականացնում՝ կտրելով բանուգործից, հետո չեն կարողանում մեղքը հաստատել, վարույթները կարճում են, երբեմն նախկին մեղադրյալներին վերականգնում են պաշտոններում, սակայն այդ ընթացքում նրանք անդառնալի նյութական եւ բարոյական կորուստներ են կրում։ 

Կադրային սպա Տարոն Ա․-ին, ով 44-օրյայի օրերին Ջեբրայիլի մարտերի ժամանակ 30 հոգանոց խումբ էր հերոսաբար հանել շրջափակումից, անցյալ տարի փետրվարին մեղադրեցին լրտեսության համար։ Նա մի օտարազգի աղջկա հետ սիրային նամակագրություն ուներ` նրան նկար էր ուղարկել զորամասից: Կալանավորեցին, մորը տարան-բերեցին, հետո բաց թողեցին, մեղադրանքը կարճեցին, Տարոն Ա․-ին վերականգնեցին պաշտոնում, բայց այս ընթացքում մայրը ծերացավ, սպիտակեց, հիվանդացավ: Նա կորցրեց ընտանիքը, նյութական խնդիրներ ունեցավ։ Պահեստազորային գյումրեցի Արմեն Աջամյանին, ով 44-օրյայի ժամանակ ծառայել էր Վանաձորի ԴՈւՑ-ի զորամասում, մեկ տարի առաջ մեղադրանք էին առաջադրել դասալքության հոդվածով, սահմանափակել էին նրա տեղաշարժի իրավունքը։ Քննության պատճառով նա չկարողացավ գնալ Ռուսաստան, հիվանդ մոր վիրահատությանը ներկա լինել, քրեական գործի պատճառով պահեստազորայինին որեւէ տեղ աշխատանքի չընդունեցին։ Սակայն մեկուկես տարվա ընթացքում նրա հետ որեւէ քննչական գործողություն չի արվել, ապա գործը կարճվել է։ Օրինակները շատ են: