Կոնջորյանի օգնականի ծննդյան «փուչիկ փարթին»՝ ԱԺ-ում. Ընդունվո՞ւմ են կնունքի հայտեր
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Ինեսսա Շահնազարյանը որոշել է ԱԺ-ում իր ծննդյան 28-ամյակին «փուչիկ փարթի» անել: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ ծննդյան ֆոտոսեսիայից՝ ԱԺ շենքի ֆոնի վրա:
«Առավոտ»-ը նրանից հետաքրքրվել է՝ ի՞ր նախաձեռնությամբ է տարեդարձը փուչիկներով նշվել Ազգային ժողովում, թե՞ ընկերներն են նման անակնկալ մատուցել եւ արդյոք խորհրդարանում կա՞ նման ավանդույթ, թե՞ իր ծննդյան օրն այդ առումով բացառություն է:
Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞ր նախաձեռնությամբ է տարեդարձը փուչիկներով նշվել Ազգային ժողովում, թե՞ ընկերներն են նման անակնկալ մատուցել եւ արդյոք խորհրդարանում կա՞ նման ավանդույթ, թե՞ իր ծննդյան օրն այդ առումով բացառություն է:
Ինեսսա Շահնազարյանը պատասխանել է. «Նման ավանդույթ չկա, իմ նախաձեռնությամբ է եղել»:
Սովորաբար ԱԺ անցագրային կետում մանրակրկիտ ստուգում են ելումուտ անողների պայուսակը, հեռախոսի էկրանը միացնել են տալիս, որ հանկարծ տեխնիկայի մեջ ռումբ ու վտանգավոր բաներ չտանեն ներս, ուստի հարցրեցինք՝ ինչպե՞ս են նրանց թույլ տվել փուչիկներ տանել: Պատասխանը սփոփիչ էր. «Փուչիկները եղել են չփչված վիճակում եւ հրավտանգ չեն եղել»:
Հաշվի առնելով այս շենքի կարեւորությունը մեր երկրի պետական, քաղաքական, կյանքում, հաշվի առնելով, թե ինչ մեծանուն գործիչներ են այս շենքում աշխատել ու արարել ու հիմա ինչպես են պատգամավորների օգնականները մոտենում խորհրդարանի նշանակությանը, չի բացառվում, որ շուտով ԱԺ այգու տարածքները կնունք ու նշանդրեք նշելու տեղ դառնան, ձմռանը կարելի է մաքուր օդին նույնիսկ խաշ ուտել՝ 3 մլն վարչապետերից մեկի օգնականի ծննդյան առիթով:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա