Գյումրիում քաղաքացին իր հարազատների գերեզմանոցում նոր հանգուցյալի է հայտնաբերել․ գործը քննչականում է
Գյումրու թիվ 1 գերեզմանոցը վաղուց համարվում է կիսափակ, այսինքն՝ այստեղ նոր հողատարածքներ չեն հատկացվում, մնացել են ընտանեկան գերեզմանները, և հուղարկավորությունները միայն այդտեղ են շարունակվում: Այս մասին գրել է «Առավոտ»-ը՝ տեղեկացնելով՝ «Երևանում բնակվող Ա․Հ․-ն, սակայն, իր հարազատների գերեզմանոցում հուղարկավորված հանգուցյալի է հայտնաբերել»։
Նա մի քանի օր առաջ դիմել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ 2022 թվականին Ս․Ա․-ն և Ն․ Ա․-ն, առանց թույլտվության, իր հարազատների գերեզմանոցում հուղարկավորել են Մ․ Ա․-ին։ «Առավոտ»-ի տեղեկություններով, գործն ուղարկվել է քննչական վարչություն:
Ավելի վաղ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բաղրամյանն «Առավոտ»-ին տեղեկացրել էր, որ հանցագործությունները՝ գողության դեպքերը, սրբապղծությունները կանխելու նպատակով Գյումրու երեք գերեզմանոցներում՝ թիվ 1, թիվ 2 և Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող «Շիրակում», տեսախցիկներ են տեղադրելու։
Պաշտոնյան նշել էր, որ Գյումրու գերեզմանատներում պահակների հաստիքներ չկան, քանի որ քաղաքի բյուջեն հնարավորություններ չունի։ Պահակներ պահելու համար մեծ ծախսեր են պահանջվում․ Էդուարդ Բաղրամյանի հաշվարկներով՝ առնվազն 8 պահակ է անհրաժեշտ, այսինքն՝ տարեկան առնվազն 8 միլիոն դրամ գումար։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա