Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել

Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան

Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին, ժամը 11:30-ին, պետք է հրապարակի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի վերաբերյալ որոշումը, սակայն դատավորը գործի քննությունը վերսկսկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն Դատական Խորհրդին, որի պատճեներն ուղարկել է գործի քննությանը մասնակցող բոլոր անդամներին՝ բացի Կարեն Անդրեասյանից:

Գործի դատական նիստերի արձանագրությունն ու նյութերը վերանայելուց, ուսումնասիրելուց հետո, ըստ դատավորի, ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Հարությունյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում խորհուրդը որոշել է դատավորին հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից, փաստաբանները, որոնք այդ օրը գործադուլ էին անում ու չէին ներկայացել նիստին, դատավորին նիստերի դահլիճից հեռացնելուց անմիջապես հետո դատական կարգադիչներին տեղյակ են պահել, որ ցանկանում էր ներկայանալ նիստին, սակայն դրանից րոպեներ անց կարգադրիչները հայտնել են, որ նիստն ավարտված է:

Factor.am-ին հասանելի է դարձել դատավորի միջնորդության բովանդակությունը ԲԴԽ-ին:

Դրանում դատավորը նշել է, որ իր՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին խորհուրդը, խորհրդի անդամները, կարող էին տեղեկացված չլինել:

Ստորև ներկայացնում ենք միջնորդության բովանդակությունը, որում, ըստ դատավորի, բառացիորեն մեջբերված է, թե դահլիճում ներկաներից ով ինչ է խոսել, ինչ քննարկումներ են եղել:

Մասնավորապես՝ Հարությունյանը, միջնորդության մեջ նշել է.

«Կարեն Անդրեասյանը, դատական նիստում խորհրդին, գործի քննությամբ զբաղվող, հարցուպատասխանի մեջ գտնվող անդամներին տեղյակ չի պահել, չի արձանագրել, որ դատավորի հեռանալուց հետո դատական նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել ԲԴԽ ժամանած փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Միքայել Շխիմյանը, որոնց Կարեն Անդրեասյանի հրահանգով չեն թողել մուտք գործել շենք՝ դատական նիստերի դահլիճ: Նշվածն ավելի վաղ, առնվազն, հիմնավորվել էր ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների պարզ համադրության արդյունքում: Սակայն, դատական նիստի պաշտոնական ձայնագրության (այս պահին նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ) վերարտադրումից առավել հստակեցվում է, որ հնարավոր չէ մեղքը զուտ բարդել հրամաններ կատարող կարգադրիչների վրա և աներկբայորեն ապացուցվում է, որ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին, մուտք գործել շենք, իսկ դատական նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավ է հայտնել դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն շնորհելով դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու հնարավորություն:

Այսպես՝

Դատավոր Դավիթ Հարությունյանի՝ դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի է ունեցել հետևյալը, որը ներկայացվում է հնարավորինս բառացի շեշտադրումներով.

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան – Դահլիճի դուռը տեղից փակե’ք, փակե’ք էդ դուռը, հանկարծ մարդ չգա:

Ձայնագրությունն անջատվա՞ծ է: Փակե՛ք էդ դուռը, էդ կողմից էլ փակե’ք:

(Լսվում են դռան փակելու ձայներ)

Փակե՛ք էդ դուռը, դուռը փակե՛ք,

կարգադրիչին ասե՛ք. դուռը փակե՛ք, տեսեք բանալիով փակվո՞ւմ ա։ Կարգադրիչը՝ հևող ձայնով- Փակեցի:

Կ.Ա. – Խնդրեմ զբաղեցրեք Ձեր տեղերը։ Միացրե՛ք ձայնագրությունը։ Իրերը. խնդրում եմ, վերցրեք, էդ բոլոր իրերը ու էն կողմից դուրս հանե՛ք։

Կարգադրիչներին կանչեք, որ կազմակերպեն դուրս մղեն դահլիճից։

Անջատե’ք։

Հիմա շուտ եկեք, մի հատ շուտ եկեք, բոլորդ եկեք, էս վեշերը ստեղից վերցրեք, բոլորդ եկեք խնդրում եմ։

Այ էս իրերը ուղղակի հանե՛ք, դրե՛ք միջանցք, հետո, հետո արդեն կհասկանանք:

Ցանկացած տեղ… Էս հեռախոսն էլ, խնդրում եմ։

Դուք ներս եկե՛ք, փակե՛ք։

(կրկին լսվում են դռան փակելու ձայներ)

Ժամը 16:35-ին պաշտոնապես սկսվում է դատական նիստը.

(…)

ժամը 16։45-ին ԲԴԽ դատավոր անդամ Աթաբեկյանը հարցեր է ուղղում Արդարադատության նախարարության ներկայացուցչին, իսկ զուգահեռ՝ միևնույն ժամանակ, Կարեն Անդրեասյանն իրեն զեկուցող կարգադրիչի հետ ցածրաձայն, շշուկով խոսում է.

Կ.Ա.- Ի՞նչ են ուզում

(…)

Կ.Ա.- «Չէ, ոչ մեկին մի՛ թող, ասա պետք չի ներս գան:

Շարունակվում է հարցուպատասխանի փուլը, ժամը 16։49-ին ԲԴԽ անդամ Թումանյանցը հարցեր է տալիս ԱՆ ներկայացուցչին, մինչդեռ դրան զուգահեռ Կարեն Անդրեասյանն ու մեկ այլ ԲԴԽ ոչ դատավոր-գիտնական անդամ, շշնջում են միմյանց հետ.

(…)

Կ.Ա.- Բա հիմա ի՞նչ պտի անենք:

Գիտնական – Ներքևը չե՞ն թողնում։

Կ.Ա.- Չէ:

(…)

Ժամը 16։50-ին. Կարեն Անդրեասյանն արդեն բարձրաձայն դիմում է ներկա գտնվողներին, թե արդյոք կան այլ հարցեր ու շարունակում.

Կ.Ա. – «Այլ հարցե՞ր, չկա՞ն. Հարցուպատսխանի փուլն էլ ավարտվեց: Այժմ պետք է միջնորդության վերաբերյալ պատասխան ներկայացներ դատավոր Դավիթ Հարությունյանը, բայց քանի որ նիստերի դահլիճից հեռացվել է, և բացի այդ էլ… հինգ ներկայացուցիչները չեն ներկայացել տարբեր պատճառաբանություններով. այս փուլն անցնում ենք, և հետևաբար, չենք կարող նաև հարցեր ուղղել նաև, ցավոք, ո՛չ պարոն Հարությունյանին, ո՛չ էլ՝ էս հինգ ներկայացուցիչներից որևէ մեկին։ Այժմ խորհուրդն անցնում է վարույթի շրջանակներում ներկայացված նյութերի հրապարակմանը։

(…)

ժամը 16։51-ին. Կ.Ա.- Առարկություն չկա՞. և «ը, ո նաա, ու ա> խորհրդի անդամները ևս, չէ՞, համակարծիք են, որ կարիք չկա հատ առ հատ բոլորը նորից ուսումնասիրեն, նամանավանդ անդրադարձ կատարվել է: Բոլորը համաձայն են. լռությամբ հաստատեցին:

(…)

Նաև ֆիքսենք, որ սկավառակը առկա է, գործին կցված է որպես անաչառ, օբյեկտիվ դիտելու համար որպես առանձին ապացույց։

Կ.Ա. – Եզրափակիչ ելույթի կարիք զգու՞մ ա նախարարության կողմը:

ԱՆ ներկայացուցիչ –Ոչ:

Կ.Ա. – Այդ դեպքում խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հայտարարեմ, որ որոշումը կրապարակվի հուլիսի 3–ին՝ ժամը 11։30-ին, խնդրում եմ բացակա կողմին պատշաճ ծանուցել հնարավորինս արագ, որպեսզի հնարավորություն ստանան օրենքով սահմանված ժամկետում տեղեկանան վճռի հրապարակման մասին։

Շնորհակալություն, նիստն ավարտված է»:

Վերոգրյալը, թե մյուս հանգամանքների, թե առանձին, ինքնուրույն հիմք է՝ փաստելու և փորձ կատարելու խորհրդի կողմից վերականգնել Սահմանադրությամբ վերապահված ու Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ ոտնահարված իրավունքներս:

Այլ կերպ՝ առկա է հնարավորություն մինչև տեղի ունեցածի մասով մյուս ընթացակարգերի իրացումը վերականգնել և/կամ նվազեցնել պատճառված վնասները:

Հետևաբար, միջնորդում եմ կարգապահական վարույթը վերսկսել՝ հնարավորություն ընձեռելով իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում, եթե անգամ սանկցիայի տևողությունը դեռ ընթացքի մեջ է (սանկցիայի կիրառման ժամկետ չի նշվել), պատշաճ իրացնել սահմանադրական իրավունքներս անձամբ և/կամ ներկայացուցիչների միջոցով:

Հ.Գ. Հաշվի առնելով, որ վերը նշվածը նոր է ի հայտ եկել, գրասենյակը կիրակի չի աշխատում, ուստի, սույն գրությունը հրատապ ուղարկվում է խորհրդի անդամների՝ գործի նյութերում նշված էլեկտրոնային փոստերի հասցեներով»,- նշված է միջնորդության մեջ: