Արդարադատության պատրանք. Ինչպես են կուժն ու կուլան ջարդեն 75-ամյա վարորդի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 10-ին Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 5 մետր բարձրությունից գլորվել գետը։ Ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ դասվար Թամարա Դավթյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ մյուս 22 ուղեւորներն ստացել էին տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:
Փորձագիտական եզրակացության հիման վրա վթարի ողջ մեղքը բարդվել է 75-ամյա վարորդ Լեռնիկ Գրիգորյանի վրա, ով Սյունիքի մարզի դատարանում հայտարարելով, որ լիովին ընդունում է մեղքը եւ զղջում կատարվածի համար, դատարանից խնդրել է արագացված եւ համաձայնեցված դատաքննություն ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման։
Լեռնիկ Գրիգորյանը տրանսպորտային ծառայություններ մատուցող «Լավ ընկեր» ՍՊ ընկերության վարորդն էր։ Ընկերությունը պատկանում է ոմն Վահիկ Համբարձումյանին, ով դատախազ Մարատ Հակոբյանի աներն է եւ, ըստ մարզում շրջող լուրերի, փեսայի հովանավորչությամբ էլ կուժն ու կուլան կոտրել է 75-ամյա վարորդի վրա: Այն պարագայում, որ վթարված մեքենան տեխզննում անցած չի եղել, իսկ փորձաքննությունը չի կարեւորել այդ փաստը։ Այսինքն՝ որքան Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում արդարության մասին, այնքան ավելանում են սուբյեկտիվիզմն ու հովանավորչությունը։ Տուժող երեխաների ծնողներն ու մանկավարժները, կարեկցելով ամբաստանյալին, դատարանում հայտարարել են, որ ոչ մի պահանջ չունեն վարորդից, որի կողքին պիտի այլ մարդիկ նստեին՝ ՍՊԸ ներկայացուցիչները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա