«Ծառուկյանը ո՞ւմ է կաշառք տվել, ամոթ է». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ դատարանում. նիստը հետաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր՝ հունիսի 29-ին, ընթացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը:
Պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին՝ ԱԱԾ-ից գործի ամբողջական նյութերը ստանալու համար: Ինչը, ըստ դատախազի, նշանակում է, որ գործում եղել են մեղադրական բնույթի ապացույցներ:
Դատախազի դիրքորոշման առնչությամբ պաշտպանական կողմը արձագանքեց. «Մենք չենք ընդունել, որ մեղադրական բնույթի ապացույցներ են եղել: Մենք ասում ենք, որ մեղադրանքի կողմը իր տրամաբանությամբ մեկնաբանում է ինչ-որ ապացույցներ, որոնք ներկայացնում է դատարանին, ու չեն ներկայացնում ողջ գործի ծավալը, որպեսզի մենք կարողանանք այդ ողջ ծավալին ծանոթանալ, համակարգային վերլուծություն անենք, եւ մեր դատողությունները կատարենք: Իրենց այս գործելաոճով զրկում են մեզ արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից»:
Գործի քննությանը ելույթ ունեցավ նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով մեղադրող դատախազին.
«Ես ուղղակի ամաչում եմ դատախազի ներկայացրած ապացույցից, որ այսքան քննություն կատարեցին, 120 քննիչ, 2 հազար հոգու քննեցին, տանել-փակելով, եթե հարգելի դատախազը մի օրինակ բերի, որ որեւիցե մեկն ասել է՝ Ծառուկյանը իրեն կաշառք է տվել, ապա ես կհամաձայվեմ իր հետ: Բայց ամոթ է, 2 հազար հոգու քննել են, որոշներին ձերբակալել են՝ 1-2 ամսով, բայց որեւիցե մեկը ասե՞լ է՝ Ծառուկյանը կաշառք է տվել, ամոթ է: Հասկացանք, որ քաղաքական իրավիճակ է եղել, հունիսի 5-ի հետ կապված Ծառուկյանը հայտարարություն է արել, որ այսօր այս օրին ենք ընկել: Ծառուկյանն ո՞ւմ է կաշառք տվել»:
Դատախազը ընդհատեց Ծառուկյանի ելույթը, դիմելով դատարանին՝ նրան զսպվածության կոչ անելու համար. «Ո՞ւմ է ամոթ, ո՞ւմ համար եք ասում: Դուք գնացեք, հանգիստ քնեք, ես հանգիստ քնում եմ»:
Դատարանը հորդորեց դատավարության կողմերին՝ չմտնել անձնական դաշտ եւ զսպվածություն ցուցաբերել. «Ամեն մեկն իր գործն է անում, խնդրում եմ հարգանքով վերաբերվել եւ լսել միմյանց դիրքորոշումները»:
Դատարանը որոշեց բավարարել պաշտպանների միջնորդությունը եւ գրություն կուղարկվի ԱԱԾ՝ գործի ամբողջական նյութերը ստանալու համար:
Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա