Քոչարյանն ու Հեյդար Ալիևը Սադարակում քննարկել են Մեղրիի փոխանակման հարցը, Վաղարշակ Հարությունյանն է ասել․ Փաշինյան
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակը իր ներկայությամբ քննարկվել է Ռուբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ 1999-ի հուլիսին Սադարակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նա նաեւ հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ԼՂ հակամարտության լուծման համար: Ըստ իրեն, տարբերակը հետեւյալն է. Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը եւ Լաչինը, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին է զիջում Մեղրիի շրջանը 1988-ի սահմաններով, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջեւանի հետ: Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ:
2000-ի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում եղել է հրապարակում, որ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2000-ի ապրիլի 25-ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպմանը մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել է հետեւյալը՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Ղարաբաղը Լաչինի հետ՝ Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ: Ելույթը հրապարակվել էր «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթում, որը մեջբերել էր նաեւ Օսկանյանի խոսքը, որ այդ առաջարչկի մեջ ինչ-որ տրամաբանություն կա եւ պետք է դրվի լուրջ քննարկման»,-ընդգծեց Փաշինյանը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա