ՔՊ-ից Տիգրան Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սեւերի ու սպիտակների» տրամաբանության մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից Տիգրան Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սեւերի ու սպիտակների» տրամաբանության մեջ, ինչպես նախորդ ընտրություններին Հայկ Մարությանն արեց։ Բանն այն է, որ Ավինյանը մեծապես տարբերվում է թիմակիցներից նախկինների նկատմամբ իր պահվածքով, սերտ տարբեր խավերի ու խմբերի, այդ թվում թաղային հեղինակությունների հետ շփվելու կարողությամբ, ավելին, տեղեկություններ կան, որ ընտրություններում նաև նախկինների ու նրանց հետ փոխկապակցված անձանց աշխատանքի վրա է հույս դրել:
Տիգրան Ավինյանը այս թիմի այն փոքրաթիվ անձանցից է, ով հարաբերություններ պահող է եւ չի առաջնորդվում՝ ով մեզ հետ չի քայլել, նախկին է ու մեր թշնամին է սկզբունքով։ Ի տարբերություն Ավինյանի՝ ՔՊ-ում խոր անվստահություն ունեն նախկին տասովշչիկների նկատմամբ, կասկածում են, որ սրանք կխոստանան, բայց վերջին պահին կգցեն, ուստի պետք է աշխատել կայուն էլեկտորատի՝ հեղափոխական պողոսների, զոմբիների ուղղությամբ։
Մինչ այս պահը Ավինյանը չի ընկրկում իր որդեգրած սկզբունքից եւ ինչպես տեսնում ենք արշավանքներ չի իրականացնում նախկինների դեմ՝ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացնող քայլեր է ձեռնարկել իր դե: ՔՊ վարչության վերջին նիստին ասել է, որ ավագանու ցուցակը պետք է կազմվի վարչությունում, այսինքն՝ ինքը կգրի, վարչությունը կհաստատի, բացի այդ Փաշինյանը նախընտրական շտաբի պատասխանատու նշանակելով իր հավատարիմներից Արմեն Փամբուխչյանին, փորձելու է վերահսկել տարածքային շտաբները, որ հանկարծ «չուժոյ» մեկը պատասխանատու չնշանակվի եւ տարածքային շտաբի պետերը լինեն բացառապես զտարյուն ՔՊ-ականներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA