Դավիթ Հարությունյանն ամենահեղինակավորն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Helpcourt.am կայքի տվյալներով՝ դատավոր Դավիթ Հարությունյանը, որի դեմ արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն համագործակցված հետապնդման ակցիա են իրականացնում՝ լիազորությունները դադարեցնելու նպատակով, կարճ ժամանակահատվածում կրկին փաստաբանների կողմից ամենաշատ դրական գնահատականներն է ստացել ու դարձել ամենամեծ հեղինակություն վայելող դատավորը։
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, քանի որ նա քննադատել է ԲԴԽ-ին, որ իշխանություններին անհաճո դատավորների լիազորությունները դադարեցնելու գործելաոճ է որդեգրել։ Այսինքն՝ ընդամենը, որպես դատավոր, իր կարծիքն է հայտնել, սակայն ակնհայտ է, որ Հարությունյանից պարզապես ցանկանում են ազատվել, քանի որ իշխանություններին չի ենթարկվում ու նրա պատվերները չի կատարում։ Հատկանշական է, որ մոտ մեկ շաբաթ առաջ այս կայքում բոլոր դատավորների վարկանիշները զրոյացվել էին, եւ 2023 թվականի համար նոր քվեարկություն պիտի լիներ։
Փաստորեն, կարճ ժամանակում Դավիթ Հարությունյանին դրական գնահատական է տվել 24 փաստաբան, բացասական գնահատական չի տվել ոչ ոք։ Այս պահի դրությամբ ամենացածր վարկանիշ ունեցող Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանն է, ում 2 փաստաբան բացասական է գնահատել, իսկ դրական գնահատական չունի։ Նույնիսկ Մնացական Մարտիրոսյանը դրական գնահատական ունի՝ փաստաբան Նաիրա Սարգսյանն է գնահատել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա