Արման Հակոբջանյանը գնել է Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները. Արցախից «փախչելու» պատճառները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից. Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել այս տեղեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Երեւանում իր բիզնեսը ընդլայնելով է զբաղված:
Մեր հավաստի տեղեկություններով՝ Հակոբջանյանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը:
Ծառուկյանին են պատկանում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց, որ ԲՀԿ ղեկավարը վաճառել է իրեն պատկանող գազալցակայանները, բայց չգաղտնազերծեց, թե ում:
Մեզ հաջողվեց պարզել, որ գնորդն Արման Հակոբջանյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթն անկողմնակալությունը պահելու համար այս տեղեկությունը եւս փորձեց ճշտել Հակոբջանյանից:
Մեր հարցը լսելով՝ վերջինս կրկին վրդովվեց. «Նախ՝ ես չեմ ցանկանում հեռախոսով մեկնաբանություն տալ, երկրորդ՝ եթե մի տեղ կա գնորդ եւ վաճառող, նախ վաճառողը պետք է առաջինը մեկնաբանի, նոր հետո գնորդը»,- արձագանքեց նա:
Երբ ասացինք, որ մյուս կողմը նույնպես մեկնաբանել է, Հակոբջանյանը շարունակեց խուսափել պատասխանից՝ ասելով, թե ծանոթներ չենք, ու ինքը չի ցանկանում մեկնաբանել, վաճառող կողմը թող մեկնաբանի:
Այսպիսով, Արցախում գումար աշխատելու շանսերը սպառված է համարում Հակոբջանյանը, փախել է Հայաստան՝ ընդլայնելու իր բիզնեսը: Դեռ կանդրադառնանք, թե ՔՊ-ական որ պատգամավորի եւ որ պաշտոնյայի տանիքի տակ է Արման Հակոբջանյանը զարկ տալիս իր բիզնեսին:
Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի մերժման պայմաններում Սեւանա լճի ափին շքեղ առանձնատուն է կառուցել մի շարք օրինախախտումներով, սակայն Փաշինյանը աչք է փակում դրանց վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա