Ու՞ր են ձեր լուծումները, առաջարկները, գաղափարները... Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Տարբեր անհատներ, սոցիալական տիրույթներում պարբերաբար գրում են «...քանի դեռ ընդդիմադիր դաշտում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են` Նիկոլը անընդհատ իշխանության է լինելու»: Այս իշխանահաճո թեզը շրջանառողները հիմնականում նրանք են, ովքեր հանդես են գալիս իբրև հականիկոլականներ:
Այ ձեր ցավը տանեմ, բա ուր ե՞ք, ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ չեք մեյդան գալիս ու ազնիվ նախաձեռնություններ անում: Ու՞ր են ձեր լուծումները, առաջարկները, գաղափարները...
2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչնդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Եթե կուզեք իմանալ, կարծում եմ նույնիսկ ողջունելի կհամարեն ձեզանից յուրաքանչյուրի ընդդիմադիր գործունեությունը:
Ձեզ տեսնեմ տիկնայք և պարոնայք. ընդդիմությունը պառակտելու, անմիտ քննադատելու և նիկոլահաճո մտքեր տարածելու փոխարեն մտածեք, որ ծանր ժամանակներ են պետության և հայ ժողովրդի համար, և յուրաքանչյուրի ներդրած լուման կարևոր է:
Եթե կուզեք իմանալ, հասարակության մեծ մասը, ենթադրվում է, որ ուրախ կլինի նոր դեմքեր տեսնել: Այնպես, որ մի վատնեք ձեր ժամանակը, և եթե քաղաքականությամբ եք ցանկանում զբաղվել` զբաղվեք: Առանց այդ էլ նիկոլիզմի պետականաքանդ գործունեության և քաղաքական բռնաճնշումների պարագայում` հատկապես ծանր է ընդդիմության բեռը:
Հ.Գ.
այս գրառման միակ իմաստն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը: Չի´ կարելի մի ձեռքով ակնկալել «...ի՞նչ են մտածում նախկին նախագահները, ինչու՞ չեն հանդես գալիս նոր նախաձեռնությամբ», իսկ մյուս ձեռքով` փորձել ընդդիմության նկատմամբ հանրային անվստահություն տարածել»։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն