Բաբայանը, հասկանալով, որ չունի հանրային աջակցություն, դադարեցրել է իր քաղաքական ակտիվությունը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը մոտ կես ժամանոց տեսակապով ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, երկրի ներսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացին։ Իր խոսքում Բաբայանը ներկայացրել էր ընդհանուր իրավիճակի վերաբերյալ սեփական մոտեցումները, քննադատական խոսք հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին, ընդգծել, որ «իշխանությունների մոտ պատասխանատվության պակաս կա, ծրագիր չունեն»։
Հարցազրույցի հիմնական մեսիջը, սակայն, այն էր, որ Բաբայանը հայտարարեց՝ այլևս որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի: «Ես այլևս պատրաստ չեմ որևէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն»,-ասել էր նա։ Այստեղ «բանալի բառը» այլևս-ն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում իշխանության հասնելու լուրջ մտադրություններ ունեցող, բայց իր պլաններում հաջողության չհասած Բաբայանը, հասկանալով, որ չունի հանրային աջակցություն, դադարեցրել է իր քաղաքական ակտիվությունը և իր թիմակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել, թե «պաուզա» է վերցնում, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում։
Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ հանրային նման մինիմալ աջակցության պայմաններում Բաբայանը քաջ գիտակցում է, որ որևէ բան պարտադրելու լծակ ու հնարավորություն ուղղակի չունի։ Դրանից էլ բխում է նրա վերոնշյալ հայտարարությունը, որը հիշեցնում է հայտնի առակից բխող ժողովրդական դարձած արտահայտությունը «խակ խաղողի» մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA