Ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ է դարձել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ դարձավ. «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությանը, որով խստացվում են պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով։ «Պատիվ ունեմ»-ից հարկ չհամարեցին հրապարակային պարզաբանել իրենց դիրքորոշումը: Սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ՊՈՒ-ականների «ձեռնպահ»-ի պատճառը ՔՊ-ի «կողմն» է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն կարող մի բանին կողմ լինել, որին ՔՊ-ականներնն են կողմ։ Սակայն մենք պարզեցինք, որ սա ընդդիմադիր խմբակցության դիրքորոշման հարցում միայն կիսով չափ է դեր խաղացել։ Քվեարկությունից հետո 2 ֆրակցիաները խոսակցություն են ունեցել, որից մանրամասներ են մեզ հայտնի դարձել:
Պարզվում է՝ ՊՈՒ-ականները նիստի ժամանակ են տեղեկացել, որ գործընկեր ուժը նման նախագիծ է ներկայացրել, մինչդեռ նախկինում, որպես կանոն, համատեղ քննարկել են ներկայացվելիք նախագծերը, փոխադարձ աջակցություն ակնկալել։ Եվ քանի որ տեւական ժամանակ է՝ ընդդիմադիրները շարքային նախագծեր չեն ներկայացնում, միայն հանդես են գալիս անվտանգային խնդիրներից եւ հետպատերազմական իրավիճակից բխող նախաձեռնություններով, ՊՈՒ-ականներն անակնկալի են եկել եւ որոշել են ձեռնպահ քվեարկել։ Սակայն մեզ վստահեցրին, որ այս բացթողումն առաջիկայում կշտկվի։ Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերություններն ուղիղ ազդում են թիմակիցների պահվածքի վրա: Իսկ նրանց միջեւ կապն ակնհայտորեն խզվել է»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA