Իշխանականներն իրենց առջեւ նպատակ են դրել գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել Ավինյանի համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ հունիսի 16-ին, 17-ին ՔՊ-ականները քաղաքական ժողով են անելու Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Երկարատեւ բանակցություններից հետո ՔՊ-ականները երկուշաբթի օրը տեղի ունեցած վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հստակեցրել են քաղաքական ժողովի օրակարգը: Այսպիսով, ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում լինելու են ավագանու ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը:
Բանն այն է, որ ՔՊ-ականները գրեթե կասկած չունեն, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու է, բայց, մյուս կողմից, իշխանականներն իրենց առջեւ նպատակ են դրել գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել Ավինյանի համար, որպեսզի, նախ, միջազգային հանրությունը հերթական զեկույցը չգրի իրենց ոչ ժողովրդավար լինելու մասով, ապա ընդդիմությանը խոսելու առիթ չտան, թե ոչ հավասար պայմաններում են անցել ընտրությունները:
ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում լինելու են կուսակցության մարտավարության, մարզային կառույցների գործունեության հետ կապված հարցերը: Անվտանգային հարցերը նույնպես լինելու են քաղաքական ժողովի օրակարգում, բայց ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, առաջնային լինելու են քաղաքական եւ ներկուսակցական հարցերը: Ինչպես մեզ փոխանցեցին, նաեւ քաղաքական ժողովի հրավիրյալների ցանկը դեռ վերջնական հստակեցված չէ. դրա շուրջ դեռ քննարկումներ են գնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA