Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել

Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան

Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսային ևս պատասխանող ներգրավել ապօրինի գույքի գործում

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 13-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, գրում ՝ hetq.am-ը:

Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Հայկուհի Միքայելյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը:

Դատական նիստի ընթացքում ներկայացվեցին 4 միջնորդություններ։

Առաջին միջնորդությունը ներկայացրեց Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Այն վերաբերում էր հայցի հիմքի և առարկայի փոփոխությանը, ինչպես նաև գործում նոր պատասխանող ներգրավելուն։

Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի փեսայից՝ Էրիկ Համբարձումյանից, պահանջում էր բռնագանձել «ՍԿ Կազ» ՍՊԸ-ի բաժնեմասում 100% մասնակցությունը։

Գևորգ Քոչարյանի խոսքով՝ դատախազությունը պարզել է, որ 2020 թվականին Էրիկ Համբարձումյանն իր անվամբ գրանցված 100% մասնակցությունից 50%-ը նվիրաբերել է Ռուբեն Գալստյանին, ով հանդիսանում է Սուրիկ Խաչատրյանի մյուս դստեր ամուսինը։ Այս պատճառով էլ դատախազությունը Ռուբեն Գալստյանին ցանկանում է նոր պատասխանող ներգրավել գործում։ Նշենք, որ այս պահի դրությամբ՝ Ռուբեն Գալստյանը գործում հանդիսանում է երրորդ անձ։

Դատախազի խոսքով՝ այդ ընկերությունն ի սկզբանե պատկանել է Սուրիկ Խաչատրյանին, այնուհետև վերջինս նվիրատվության պայմանագրով փոխանցել էր իր փեսային՝ Էրիկ Համբարձումյանին, որն էլ իր հերթին 50%-ը նվիրաբերել է Խաչատրյանի մյուս փեսային՝ Ռուբեն Գալստյանին։ «Մենք գտնում ենք, որ այս գործարքները կրել են զուտ ձևական բնույթ և իրականում նշված ընկերության իրական շահառուն եղել և մնում է Սուրիկ Խաչատրյանը»,- ասաց Գևորգ Քոչարյանը։

Միջնորդության հաջորդ մասը վերաբերում էր Երևանի Այասի փողոցում գտնվող գույքին։ Դատախազը հայտնեց, որ Երևանի Այասի փողոց 10/1 հասցեի գույքը Սուրիկ Խաչատրյանի սնանկության վարույթի շրջանակներում առուվաճառքի պայմանագրով օտարվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին, հետևաբար՝ գույքի բռնագանձումը դարձել է անհնարին։ Դատախազը միջնորդությամբ նշեց, որ Սուրիկ Խաչատրյանից ենթակա է բռնագանձման գույքի միջին շուկայական արժեքը 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ է։

Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ հայցի առարկայի և հիմքի լրացումը երկու կետերով էլ հիմնավոր չէին, սակայն առարկում է միայն մեկի դեմ։ Փաստաբանի համոզմամբ՝ Այասի փողոցի գույքի բռնագանձման անհնարինությունը պետք է դատախազությունը պարզեր դեռևս ուսումասիրության շրջանում, ոչ թե դատական փուլում, ուստի այդ մասով առարկեց միջնորդության դեմ։

Ռուբեն Գալստյանի ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանը դիրքորոշում հայտնեց իր վստահորդին որպես պատասխանող ներգրավելու մասով։ Նա հայտնեց, որ Դատախազությունը ուսումնասիրության փուլում որևէ կարգավիճակով չի ընդգրկել Ռուբեն Գալստյանին, և վերջինս ուսումնասիրության փուլում հնարավորություն չի ունեցել պաշտպանելու իր իրավունքները։ Բացի այդ՝ Հովհաննիսյանը նշեց, որ եթե դատախազությունը Ռուբեն Գալստյանին տալիս է փոխկապակցված անձի կարգավիճակ, ապա դա միայն Սուրիկ Խաչատրյանի փեսան լինելու փաստով չի կարող տրվել։ Փաստաբանը նշեց, որ ըստ օրենքի՝ փոխկապակցված անձ լինելու հանգամանքը ենթակա է հաստատման ուսումնասիրության փուլում։ Ռուբեն Գալստյանը նշեց, որ նույնիսկ դատախազի այս միջնորդությունը չի պարունակում հիմնավորումներ՝ Ռուբեն Գալստյանի՝ փոխկապակցված անձ լինելու վերաբերյալ։ Նա ասաց, որ կողմ են, որ Ռուբեն Գալստյանը երրորդ անձի կարգավիճակից դառնա պատասխանող, սակայն առարկում են դատախազության այս հիմնավորումներով միջնորդության դեմ։

Դատարանը հայտնեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացնի առանձին դատական ակտի ձևով։

Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սյուզանա Խաչատրյանը։ Միջնորդությունը վերաբերում էր Երևանի Այասի փողոց 10/1 հասցեի գույքի մասով հայցի ապահովման միջոցը վերացնելուն։ Ներկայացուցիչը նշեց, որ «Հայբիզնեսբանկը» թեև գնել է այդ գույքը Սուրիկ Խաչատրյանից, սակայն չի կարողանում իր սեփականության իրավունքը գրանցել դրա նկատմամբ, քանի որ այն արգելանքի տակ է։ Դատախազության միջնորդությունը ևս այս գույքին էր վերաբերում, և «Հայբիզնեսբանկ»-ի ներկայացուցին ասաց, որ եթե դատախազության միջնորդությունը բավարարվի, ապա փոխադարձաբար կարող է բավարարվել նաև բանկի ներկայացրած միջնորդությունը։

Դատարանը հայտնեց, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե առկա լինի դատախազության գրավոր համաձայնությունը։ Դատախազը հայտնեց, որ 1-օրյա ժամկետում գրավոր համաձայնությունը կներկայացնի։

Երրորդ միջնորդությունը ներկայացրել էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ գործում երրորդ անձ ներգրավվելու մասին։ Նշենք, որ Առուշանյանն այս գործի հետ կապ ունի այնքանով, որ Սուրիկ Խաչատրյանը վերջինիս, որպես փոխառություն, տվել է 3 մլն 350 հազար դրամի չափով գումար։ Այս միջնորդության վերաբերյալ ևս դատարանը որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։

Նիստի ավարտին դատախազ Գևորգ Քոչարյանը հայտնեց, որ ունի ևս մեկ միջնորդություն։ Նա նշեց, որ իր միջնորդությունը վերաբերում է նախորդ դատական նիստին Վահագն Գրիգորյանի ներկայացրած միջնորդությանը՝ մի շարք իրավաբանական անձանց երրորդ անձ ներգրավելու մասին և այդ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը։

Դատախազն ասաց, որ դատարանը բավարարել է այդ միջնորդությունը՝ առանց լսելու կողմերի կարծիքը, և դրանով խախտվել են իր իրավունքները։ Գևորգ Քոչարյանը հայտնեց, որ իր միջնորդությամբ խնդրում է նախորդ միջնորդությամբ երրորդ անձ ներգրավված անձանց գործից հանել։

Նրա խոսքով՝ երրորդ անձ ներգրավելու համար կան մի քանի ընթացակարգեր։ Եվ այն հիմնավորումը, որը դրվել է Վահագն Գրիգորյանի միջնորդության հիմքում, ոչ իրավաչափ է։ Ըստ Քոչարյանի՝ այն հոդվածը, որը դրվել է միջնորդության հիմքում, վերաբերում է այն դեպքերին, երբ «դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է» տվյալ անձանց իրավունքներին և պարտականություններին։ Ըստ նրա՝ կա ևս մեկ հոդված, որը սահմանում է, որ «կարող է ազդել դատական ակտը» տվյալ անձանց իրավունքներին և պարտականություններին։ Եվ քանի որ չկա որոշակիություն, որ Վահագն Գրիգորյանի միջնորդությամբ ներգրավված անձանց վրա կազդի դատական ակտը, ուստի չպետք է նրանք ներգրավվեին երրորդ անձ։ Կամ էլ պետք է ներգրավվեին, սակայն հիմքում պետք է դրվեր այն հոդվածը, որը ոչ թե հաստատում է ազդելու հանգամանքը, այլ նշում է, որ հնարավոր է ազդի։

Դատախազը նշեց, որ բոլոր անձինք դատարանի կողմից նախապես ծանուցված են եղել, և եթե նրանց հետաքրքրեր այս գործը, ապա իրենց նախաձեռնությամբ կմիջնորդեին ներգրավվել որպես երրորդ անձ։

Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ այդ բառային տարբերությունները որևէ բովանդակային բեռ չեն կրում, և երկու ձևակերպումներն էլ նույն իմաստն են արտահայտում։

Ի պատասխան այս հայտարարության՝ դատախազն ասաց․ «Պարոն Գրիգորյան, ես երբեք չէի պատկերացնի, որ Ձեր կողմից կլսեմ արտահայտություն, որ օրենքում գրած ինչ-որ բառեր ընդամենը բառեր են և որևէ նշանակություն չունեն»։

Դատարանը հորդորեց դատախազին պահպանել կոռեկտությունը։ Դատախազը շարունակեց խոսքը՝ նշելով, որ երրորդ անձանց ներգրավումը եղել է ոչ իրավաչափ և օրենքի խախտմամբ։ Դատարանը զգուշացրեց Գևորգ Քոչարյանին դատարանի որոշման վերաբերյալ իրավական գնահատական և այլ արտահայտություններ չանել։ Նա պահանջեց, որ դատախազը չվիճարկի դատարանի որոշումը, փոխերենը կարող է բողոքարկել վերադաս ատյան։

Դատախազը հայտնեց, որ դատարանի այդ որոշման մեջ նշված է, որ այն ենթակա չէ բողոքարկման։ Դատարանն էլ հայտնեց, որ եթե որոշումը ենթակա չէ բողոքարկման, ուրեմն դատախազը իրավունք չունի ոչ վերադաս ատյանում, ոչ էլ այս դատարանին բողոք ներկայացնել կայացված որոշման վերաբերյալ։

Դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 16-ին՝ 15։00-ին։

hetq.am