Կոնկրետ հարցին չպատասխանելը երբեմն արդեն պատասխան է
Կոնկրետ հարցին չպատասխանելը երբեմն արդեն պատասխան է, որը լրագրողը կարող է ցանկացած ձեւով մեկնաբանել, վերլուծել քննարկել։ Կարծում եմ արդար չէ՝ մեղադրել նախարարին հարցից խուսափելու համար։ Բացի այդ, մեղադրել ՊՆ-ին եւ անձամբ նախարարին լրատվամիջոցների հետ փակ լինելու համար՝ ազնիվ չէ։ Ես որքան հիշում եմ Վիգեն Սարգսյանը միայն այս տարի մի քանի ծավալուն ասուլիսներ է տվել, որոնց ընթացքում հարցերի քանակի եւ բովանդակության առումով որեւէ սահմանափակում չի եղել։ Պատասխանել է բոլոր հարցերին, նույնիսկ բամբասանքներին։ Հիմա պաշտպանության նախարարին բառի ուղիղ իմաստով դեմ տալ պատին ու ձայնագրիչները համարյա բերանը մտցնելով ստիպել, որ հարցերի պատասխանի՝ մեղմ ասած սիրուն չէ։ Բացի այդ՝ նախարարի նկատողությունից նեղվելուց առաջ շատ լրագրողներ նախ թող նեղվեն լֆիկի, շմայսի եւ մյուս բռնաբարների նվաստացումներից, երբ դրանց դեմը պպզած հարցերի պատասխաններ են մուրում, իսկ դրանք էլ բառի բուն իմաստով ղժում ու նվաստացնում են էդ լրագրողներին։
Հ.Գ. sorry, եթե նեղացրի որոշ գործընկերների, կամ «գործընկերների»
Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար