11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը Հայաստանում կանցկացվի «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» անունով միջոցառում, որին մասնակցելու է արտերկրից ժամանող 22-35 տարեկան 20 երիտասարդ։ Վերապատրաստման շրջանակներում վարչապետի աշխատակազմը երիտասարդներին պատրաստվում է տանել Օձունի եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ԱԽ գրասենյակ, Եռաբլուր պանթեոն եւ այլն։
Միջոցառման կազմակերպման համար վարչապետի աշխատակազմն արդեն 11 մլն 530 հազար դրամ է փոխանցել «Օլ Հոթելս» ՍՊԸ-ին։ Հետաքրքիր է, որ, մի կողմից, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ սփյուռքն է Արցախը հանձնել, որ չպետք է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող հայերը խառնվեն ՀՀ ներքաղաքական կյանքին, սակայն, մյուս կողմից, ծրագիր է իրականացնում, որ «սփյուռքի երիտասարդ առաջնորդներին» վերապատրաստի, եւ դա անում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա