Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ... ըստ ԵՄ-ի
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ․․․ԸՍՏ ԵՄ-Ի
Եվրոպական միությունը ( ԵՄ) համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ուստի և մարդասիրական արժեքներով առաջնորդվող պետությունների միություն։ Այստեղից հետևում է, որ հատկապես, ԵՄ կառույցի բարձրագույն ղեկավարները նույնպես ընտրվում են ԵՄ արժեքներին և չափանիշներին համապատասխանող գործիչներ։ Այդ ժողովրդավար, մարդասեր գործիչներից ամենանշանավորներից է, Եվրոպական խորհրդի նախագահ, մսյո Շառլ Միշելը։ Խորապես մտահոգված լինելով արցախցիների ճակատագրով, սույն հումանիստ գործիչը հայտարարել է․«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների ու անվտանգության վերաբերյալ այժմ էական նշանակություն ունի»։
Այժմ, ըստ էության։ Պարզից էլ պարզ է, որ Բաքվի և Ստեփանակերտի, այպես ասած, երկխոսությունը ձևական բնույթ է կրելու։ Եթե այն, այնուամենայնիվ կայանա, ապա դրանից կշահի միայն Ադրբեջանը, որը, այդ երկխոսությունից կարճ ժամանակ անց, ցեղասպանության կենթարկի Արցախի մեր հայրենակիցներին։ Չի՞ գիտակցում, արդյոք այս ամենը մեծ հումանիստ մսյո Միշելը։ Անշուշտ գիտակցում է։ Բա, ու՞ր մնաց ժողովրդավարությու՞նը, մարդու իրավունքնե՞րը, հումանիզմը՞։ Եթե նման հարց տաք մսյո Միշելին և եթե նա ամկեղծ լինի, ապա կպատասխանի․
-Ի՞նչ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հումանիզմ և այլ տխմարություններ։ Մենք առաջնորդվում ենք մեր շահերով և Ադրբեջանը մեր կարևոր գործընկերն է։ Մենք, ինչպես ձեր Հայաստանի ղեկավարությունը, թքած ունենանք, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի ճակատագրի վրա։Պահանջ ունեք, ձեր իշխանությունից պահանջեք։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...