Իսկ «ժողվարչապետի» խաղաղ կյանքն ապահովում էին ահռելի քանակով ոստիկանները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բաներ էր խոսում լրագրողների առջև: Այդ նույն ժամանակ կառավարության շենքի առջև զոհվածների բազմաթիվ ծնողներ ու հարազատներ շարունակում էին իրենց բողոքի ակցիան: Իսկ «ժողվարչապետի» խաղաղ կյանքն ապահովում էին ահռելի քանակով ոստիկանները:
Առանձին քաղաքացիներ նույնիսկ հաշվել էին, թե քանի փոխադրամիջոցով են նրանք բերվել Հանրապետության հրապարակ: Օրինակ՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշել էր, թե «37 ավտոբուս ոստիկան կա հրապարակում, 60 սեդան, 15 գազել»: Իրոք, տպավորիչ թվեր են, սակայն մեր հաշվարկները փոքր-ինչ ավելի մեծ թվերի մասին են խոսում, քանզի որոշ փոխադրամիջոցներ էլ հրապարակին մերձ հատվածներում էին կանգնած:
Ինչ խոսք, իսկական «ժողովրդավարության բաստիոն» է, որտեղ «ժողվարչապետի» հույսն ու հենարանը մնացել են բացառապես պարգևավճար ստացողները, այսինքն՝ քպականները, այն էլ՝ ոչ բոլորը, անհայրենիքները, հայհոյախոսներն ու... իրավապահները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա