Ինչու՞ է նախարարը մանկական հիվանդանոցների բյուջեները պակասեցնում ի օգուտ «Ուիգմորի»
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մամուլում հրապարակվել է,որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն: Ըստ հրապարակումների կենտրոնը հնարավորություն ունի առողջապահական ծառայություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության շուրջ 65 տոկոսին: Ենթադրում եմ ,որ նկատի ունեն մանկական բնակչությանը:
Իսկ հիմա մի քանի կարևոր վերլուծական թվեր‼️
Հայաստանում մանկական մահճակալների թիվը շուրջ 1200 է, իսկ 65 տոկոս սպասարկելու համար Ուիգմոր հիվանդանոցին անհրաժեշտ է 780 մահճակալ, սակայն Ուիգմոր հիվանդանոցի մահճակալների թիվը ընդամենը 105-ն է:
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին 2023 թվականին տրվել է աննախադեպ ծավալի պետական պատվերի գումար՝ 600 միլիոն դրամ (որպես կանոն նորաբաց կլինիկաներին առաջին անգամ պետական պատվերով տրվում է մինչև 20 միլիոն դրամ), այսինքն տարվա ընթացքում միայն պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացող պացիենտները հիվանդանոցային մահճակալները կզբաղեցնեն շուրջ 94 %(խախտելով սանիտարական միջոցառումների իրականացման գործընթացը), այն դեպքում ,երբ ՀՀ-ում մահճակալային զբաղվածության միջին ցուցանիշը 60% է:
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը սրան զուգահեռ արտահիվանդանոցայի բժշկական սպասարկումը կատարում է բացառապես վճարովի հիմունքներով:
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» կլինիկան չունի emergency ծառայություն:
⁉️ Եվ այսպես , անհասկանալի է, ինչու՞ է Առողջապահության նախարարը ստվերում տասնյակ տարիներով անձնվեր մանկական բժշկական ծառայություններ մատուցած հիվանդանոցներին , ինչու՞ է այդ հիվանդանոցների բյուջեները պակասեցնում ի օգուտ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» կլինիկայի՝ կիրառելով կրկնակի ստանդարտներ, որի արդյունքում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ծառայության տիրույթում անհավասար պայմաններ են ստեղծվել կազմակերպությունների համար, ինչու՞ է այդ նպատակի համար նաև ընդգրկում այլ բարձրաստիճան պաշտոնյաներին:
Բոլոր հարցերը ունեն մեկ պատասխան...............
https://www.moh.am/#1/95
https://armeps.am/ppcm/public/contracts


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն