Ի՞նչ սցենար են մտածել Սամվել Բաբայանի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։ Չնայած իշխանությունների հասցեին հնչող քննադատությանը եւ կոշտ գործողությունների անցնելու սպառնալիքներին, ակնհայտ է, որ նա չկարողացավ ճնշում գործադրել, հասնել իր նպատակին, այն է՝ նշանակվել պետնախարար: Բայց Արցախի իշխանությունները զիջեցին եւ հայտարարեցին ողջ քաղաքական դաշտի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Որոշ տեղեկություններով, Արցախի իշխանությունների վրա Հայաստանից են ճնշում գործադրել։
Արցախի մեր աղբյուրները մտավախություն ունեն, որ տասնօրյա կոնսուլտացիաներից հետո Բաբայանը կնշանակվի պետնախարար, իսկ ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով Բաբայանի հետ ազգակցական կապեր ունի, կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին։ Ի դեպ, դատախազի պաշտոնը մինչ օրս թափուր է։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին համաձայնություն է տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, Բաբայանի նշանակմամբ փորձելու է կյանքի կոչել Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջին արարը։
Արդեն տարբեր սցենարներ են քննարկում, որ, նախ, «պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով» ադրբեջանցիները կբացեն անցակետը, որով նրա հեղինակությունը կբարձրանա, բայց շատ մարդ կհեռանա Արցախից։ Հետո նա կպահանջի ռուս խաղաղապահների հեռացումը, քանի որ նրանք չեն ապահովում իրենց անվտանգությունը, ապա Արցախի հանքերի շահագործման թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ պատճառաբանելով, որ փողը, բոլոր դեպքերում, Արցախի բյուջե է մտելու: Եվ ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով կապրեն Արցախում, ու Արցախը վերջնականապես կհայաթափվի։ Բայց լավատեղյակ աղբյուրն ասաց, որ բացառված է Սամվել Բաբայանի` պետնախարար նշանակվելը: Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի աթոռին Արայիկ Հարությունյանն է նստած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA