Ինչ է պատմել իրավապահներին պատգամավորի եղբայրը Ապարանի կրակոցների գործով. մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Ապարանի կրակոցների գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան: Գրել էինք, որ գործով հարցաքննվել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը՝ Մնացական Ասատրյանը, որը առավել հայտնի է Գռզո մականունով:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբոր ցուցմունքը, թե նա ինչ է պատմել իրավապահներին ողբերգական կրակոցների գործով:
Մասնավորապես, նա իր ցուցմունքում հայտնել է, որ կրակոցների օրը՝ 2022 թվականի հունիսի 19-ի առավոտվանից, տանն է եղել, զբաղվել է տան գործերով: Կեսօրին (հստակ ժամը չի հիշում) իր տուն եկան Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ Ապարանի գնդի հրամանատար, իր իմանալով՝ ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Նրանք Ռազմիկ Պետրոսյանի ՊՆ համարանիշներով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով էին եկել: Նստած տանը դեսից դենից՝ կենցաղային թեմաներով են զրուցել, հաց կերել։ Էդգարը իր ընտանիքի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ է, Ռազմիկը՝ նույնպես։ Հստակ ժամը չի հիշում, իրեն զանգահարեց… Իսկ թե ով է զանգահարել պատգամավորի եղբորը, ուր է գնացել նա եւ ինչի է ականատես եղել, ներկայացնում ենք բացառիկ փաստաթղթերով (տե՛ս լուսանկարը):
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ հունիսի 19-ին, հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր 3 անձ՝ 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր, աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում, եւ Սամվել Սանդրոյանը:
Դեպքից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջեւ:
Ըստ այդ լուրերի՝ վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա: Գործով կալանավորված է մեկ անձ՝ Արմեն Հովհաննիսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA