Իրավապահ համակարգը թեժ քննարկել է իր ներքին խոհանոցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իրավապահ համակարգը, ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ, ԿԸՀ նախագահը, դատախազության եւ քննչական մարմինների անդամները շաբաթ եւ կիրակի թեժ քննարկումներ են ունեցել Ծաղկաձորում:
Բանն այն է, որ հայրենի իշխանության ներկայացուցիչները, Քրեադատավարական օրենսգրքի հետ առնչվելով, մշտապես խնդիրների են բախվում: Դրանք վերաբերում են ձերբակալությունների ժամկետներին, դատարանների աշխատանքներին, դատական համակարգի ծանրաբեռնվածությանը: Իրավական համակարգը այս հարցերում մշտապես թեժ կռիվների մեջ է, որոնք ներքին բախումներ են ու երբեմն վերածվում են հանրային քննարկման:
Իրավական համակարգը որոշել է հավաքվել, միմյանց լսել: Նշենք, որ ծաղկաձորյան հավաքը ղեկավարել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մերթ ընդ մերթ «օգնել է» ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը թեեւ ԿԸՀ նախագահն է՝ անկախ մարմնի ղեկավար, բայց երբեմն ԱԺ պատգամավորի նախկին աշխատանքն է անում:
Ներկաները թեժ քննարկել են նաեւ Հովակիմյանի՝ այդ հավաքին ներկա գտնվելու փաստը, քանի որ անհասկանալի է եղել բոլորի համար, թե անկախ համակարգի ղեկավարն ինչ գործ ունի նման հավաքներին:
Հավելենք, որ Ծաղկաձոր են մեկնել նաեւ ՔՊ վերնախավի «սրտի» պատգամավորներ Արփի Դավոյանը, Լիլի Մինասյանը, Արմեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը:
Իշխանության ներկայացուցիչները, կարելի է ասել, ժամանակ են անցկացրել, իսկ իրավապահ համակարգը թեժ քննարկել է իր ներքին խոհանոցը: Ըստ մեր աղբյուրների՝ համակարգում լուրջ դժգոհություններ կան, եւ որոշվել է առաջիկայում կրկին հանդիպել նույն ֆորմատով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA