ԱՄՆ-ում ֆենտանիլի գերդոզավորումից մահերի թիվն աճել է ավելի քան երեք անգամ
ԱՄՆ-ում սինթետիկ օփիոիդային ֆենտանիլի գերդոզավորումից մահերի թիվը 2016-ից 2021 թվականներին աճել է ավելի քան երեք անգամ: Այս մասին ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) զեկույցում, փոխանցում է Reuters-ը։
Զեկույցը ցույց է տվել, որ ֆենտանիլի օգտագործման հետ կապված թմրանյութերի գերդոզավորումից մահացության մակարդակը 2016 թվականին 100 հազար մարդու հաշվով 5,7-ից աճել է մինչեւ 21,6՝ 2021 թվականին:
Ինչպես նշում է Reuters-ը, 2016-ից 2021 թվականներին մետամֆետամինի գերդոզավորումից մահացությունների թիվն աճել է ավելի քան չորս անգամ, իսկ կոկաինի գերդոզավորումից մահացությունների թիվն աճել է ավելի քան երկու անգամ:
Ուսումնասիրության ընթացքում օքսիկոդոնից եւ հերոինից մահացությունը փոքր-ինչ նվազել է: Զեկույցի համաձայն՝ հերոինից մահացությունը 2016 թվականին 100 հազար մարդու հաշվով 4,9-ից նվազել է մինչեւ 2,9՝ 2021 թվականին:
2016 թվականին 100 հազար մարդուց մոտ երկուսը մահացել են օքսիկոդոնի գերդոզավորման պատճառով։ 2021 թվականին այդ ցուցանիշը 100 հազար մարդուց նվազել է մինչեւ մեկուկես։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պնդում է գործողություններ ձեռնարկել, քանի որ կառավարությունը գնահատում է, որ ԱՄՆ-ում թմրանյութերի գերդոզավորումից մահացությունների թիվը 2021 թվականին գերազանցել է 100 հազարը:
Ֆենտանիլը ուժեղ օփիոիդ է, որն օգտագործվում է որպես ցավազրկող դեղամիջոց: Այն ափիոնի արհեստական անալոգն է, բայց ունի ավելի հզոր ազդեցություն եւ պատկանում է սինթետիկ օփիոիդների խմբին:
Ֆենտանիլը օգտագործվում է ուժեղ ցավի ախտանիշները թեթեւացնելու համար, օրինակ, քրոնիկ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ կամ քաղցկեղի տերմինալ փուլերում պալիատիվ օգնության շրջանակում։
Ֆենտանիլը՝ որպես թմրանյութ, 50 անգամ ուժեղ է հերոինից եւ 100 անգամ ուժեղ՝ մորֆինից։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA