Քանի որ մենք չենք ուզում վճռականորեն տեր լինել մեր երկրին, ապա թշնամին է ագրեսիայի դիմում․ Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Եվս մեկ թյուրիմացություն, որը մեր տունը քանդում է։ Մենք մեր հույսը դնում ենք ուրիշների վրա, ասենք՝ եթե ռուսը մեր դաշնակիցն է, ապա նա պետք է մեր անվտանգության հարցերը լուծի, մեզ ապահովի ֆինանսական հոսքով, գնա մեր փոխարեն մեր սահմանները պահի, իսկ մենք հենց վտանգ լինի, թողնենք մեր տունը Արցախում, Սյունիքում կամ Գեղարքունիքում,, գնանք ապահով տեղ ու աշխարհից պահանջենք, որ մեր տունը պաշտպանեն։
Նրանք, ովքեր դժգոհ են ռուսներից կամ չեն սիրում նրանց, գոռում են, թե հանենք ռուսներին, գան ամերիկացիները, չինացիները կամ ֆրանսիացիները։
Սա պարազիտի մտածողություն է, որը հանգեցնում է պայքարի ձախողման։ Այնինչ մեր տունը մենք պիտի պաշտպանենք, մեր երկրին տեր կանգնենք ու մենք խոսենք աշխարհի հետ։
Գիտեք, թշնամին մեզնից շատ վախեր ունի, բայց քանի որ մենք չենք ուզում վճռականորեն տեր լինել մեր երկրին, ապա թշնամին է ագրեսիայի դիմում։ Առաջնագծի այն հատվածներում, որտեղ հայ զինվորը չի վախենում ու գոնե մեկ անգամ ջարդում է թշնամու մռութը, տևական ժամանակ հանգիստ է լինում։
Հավատացեք, մենք ոչ ոքի պետք չենք։ Եթե մենք տեր չլինենք մեր երկրին, ոչ ռուսը, ոչ ամերիկացին, ոչ ֆրանսիացին ու ոչ էլ որևէ մեկը մեզ ոչ կհարգի, ոչ էլ կօգնի, ավելին, մեզ փշի-փշի կանեն ու հետո իրենց շահերի համար կզոհաբերեն։
Ժամանակն է տեր կանգնելու սեփական երկրին»։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն