Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում Ինտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ը Քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին

Թրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունումՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններում
Հայաստան

Պրոթուրքական «Լիվինգսթոն խումբը» կազմակերպել է Սէֆիլյանի և Բոլթոնի հանդիպումը Վաշինգտոնում

Ամերիկյան հանրահայտ պրոթուրքական «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերության աջակցությամբ սկսվել են Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումները Միացյալ Նահանգներում:

Ի դեպ, ԱԺԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ԱԺԲ-«Լիվինգստոն Գրուփ» համագործակցությունը կառավարում է Էլիաս Գերասոլիսը, որը, ըստ ԱԺԲ-ի, Վաշինգտոնում հայտնի հունական լոբբիստ է, նախկինում American Hellenic Institute-ի օրենսդրական հարցերի գծով տնօրեն: ԱԺԲ-ն փորձում է ներկայացնել, թե լոբբիստական այս խումբը ներկայացնում է Վաշինգտոնում Հունաստանի ու Հայաստանի շահերը, սակայն այս կազմակերպությունը հայտնի է իր պրոթուրքական և պրոադրբեջանական լոբբինգով:

Ավելի վաղ 168.am–ը գրել էր, որ Սէֆիլյանը պատրաստվում է իր ամերիկյան այցին այս լոբբիստական կազմակերպության միջոցով, որը երկար տարիներ Վաշինգտոնում սպասարկել է թուրք-ադրբեջանական շահը և պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ: Հայտնի է նաև, որ այս լոբբիստական կազմակերպության ծառայություններից օգտվելն էժան հաճույք չէ և, ինչպես երևում է Սէֆիլյանի ամերիկյան հանդիպումներից՝ «Լիվինգստոն խումբն» իրեն մասամբ արդարացնում է, որովհետև հաջողել է կազմակերպել մի շարք հանդիպումներ ԱԺԲ խորհրդի ներկայացուցչի համար, ում հանդիպումների կազմակերպման ժամանակ ներկայացրել էր՝ որպես Հայաստանում գլխավոր հակառուս գործիչ իր հակառուսական ակցիաներով:

Սէֆիլյանը հանդիպել է Լեքսինգթոն պաշտպանական վերլուծական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մերրիկ «Մաք» Քերիի և արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Դոկտոր Էվելին Ֆարկասի հետ: Սակայն, ի թիվս այս ու հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպումների՝ ուշագրավ էր Սէֆիլյանի հանդիպումը Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ի դեպ, ԱԺԲ հաղորդագրության համաձայն. «Պարոն Սէֆիլյանն իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանում փոփոխությունների անխուսափելիությունը, քանի որ Ուկրաինայում սպասվող հակահարձակման արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանին պատմական հնարավորություն կընձեռվի վերականգնելու իր անկախ պետականությունը, ինչը կիսել են Վաշինգտոնի նրա ազդեցիկ զրուցակիցները»:

Հարկ է հիշեցնել, որ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստան այցելած ԱՄՆ առաջին ամենաազդեցիկ ամերիկացի գործիչը դարձավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով Երևանում խորհուրդ էր տալիս չկաշկանդվել պատմական կաղապարներով և կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, լուծել Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև դուրս գալ ազդեցության ռուսական գոտուց:

Եվ այս իմաստով կարելի է համարել, որ Սէֆիլյանն ու Բոլթոնը համախոհներ են՝ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագայի հարցում, իսկ Փաշինյանը գտնվում է Բոլթոնի ամբողջական պլանի իրագործման գրեթե եզրափակիչ փուլում:

Աղբյուր՝ 168.am