Փորձագետը նշել է տոքսիկ ղեկավարին ճանաչելու ձևերը
Տոքսիկ ղեկավարի հիմնական նշաններն են սթրեսը, քննադատությունը, բարոյական ճնշումը, աջակցության և օգնության բացակայությունը: Այս մասին պատմել է SOFI-Consult HR գործակալության համահիմնադիր Օլեսյա Սվիստունովան։
«Անկախ նրանից, թե որքան ջանք գործադրեք և ինչ արդյունքների էլ հասնեք, մենեջերը կարծես դա չի նկատում: Բայց, եթե սխալվում ես, անմիջապես քիթը խոթում են դրա մեջ, ընդ որում՝ հրապարակայնորեն և անձնավորելով», - ասել է նա Газете.Ru-ին։
Կառավարման տոքսիկության մասին են խոսում նաև ենթակաների նկատմամբ անհիմն խիստ պահանջները և նրանց հաշվին ինքնահաստատվելը։
Նման վարքագիծը հանգեցնում է աշխատողների և ամբողջ ընկերության արտադրողականության անկմանը:
«Անձնական հաջողությունն անհնար է, քանի որ առաջնորդը թույլ չի տալիս էապես ազդել որևէ բանի վրա։ Հաճախ նման մենեջերները բաժանում են մեծ առաջադրանքները և բաշխում աշխատակիցների միջև՝ նրանց իջեցնելով պարզ կատարողների մակարդակի: Ոչ ոք, բացի անձամբ ղեկավարից, մասնագիտական ազարտ ու պատասխանատվություն չի զգում», - նշել է փորձագետը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար