Հաց բերողի մայրն ու եղբայրը լքել են գյուղը
Հաց բերող Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն ու նրանց մայրը՝ Դոնարա Պետրոսյանը, լքել են Բյուրավան գյուղն ու այժմ թաքնված են։ Նրանք մտավախություն ունեն, որ տուն վերադառնալու պարագայում իրավապահները կձերբակալեն իրենց։
«Ա1+»-ի հետ զրույցում տիկին Դոնարան հաղորդեց հետևյալը. «Վախենում ենք հետ գնալ գյուղ, երեխիս կբռնեն կտանեն։ Ես զանգ տվեցի երեխից մեկին ասի մի հատ նայեք՝ ով կա տան մոտ։ Ասեց՝ Դոնարա տոտա մարդ չի երևում, բայց չգիտեմ՝մեկ էլ տեսար եկան։ Կարող է մի տեղ մեքենաներով կանգնած են, սպասում են մեզ»։
Հաց բերողի ընտանիքի անդամները գյուղից հեռանալու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ ոստիկանությունը շրջապատել է նրանց տունը։ Արսեն Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ թաքնվում է իրավապահներից։
«Գնացել էր տուն, տեսել էր, որ հսկայական բանակ կա՝ 17 հոգանոց, մնացածն էլ ավտոների մեջ՝ գրաժդանսկի, կարմիր բերետավորներ մտած են բակ, մեր տան մեջ։ Եկավ ինձ մոտ, հեռախոսը տվեց, ասեց ես թռա մամա, մինչև պարզենք, տեսնենք դրանք ովքեր են, ինչի են եկել իմ բակ, իմ տուն»,- ասաց տիկին Դոնարան։


















































Ի աջակցություն «Հաց բերողի». Նստացույցի մասնակիցների գիշերը Ազատության հրապարակում հանգիստ է անցել
Հաց բերող Արթուրը կարող է դառնալ ժողովրդական հեղափոխության յուրահատուկ սիմվոլ
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին