Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել

Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տուն
Աշխարհ

Google-ի աշխատակիցները ցույց են արել լոնդոնյան գրասենյակի դիմաց՝ ընդդեմ զանգվածային կրճատումների

Google-ի հարյուրավոր աշխատակիցներ երեքշաբթի ցույց են արել ընկերության լոնդոնյան գրասենյակի դիմաց՝ բողոքելով ընկերությունում զանգվածային կրճատումների դեմ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, հայտարարեց, որ ողջ աշխարհում աշխատանքից կազատի 12,000 աշխատակցի, կամ իր համաշխարհային աշխատուժի 6%-ին:

Unite արհեստակցական միությունը, որի անդամ են Մեծ Բրիտանիայում Google-ի հարյուրավոր աշխատակիցներ, հայտարարել է, որ ընկերությունն անտեսել է աշխատակիցների կողմից առաջ քաշված մտահոգությունները:

«Նրանք և Unite-ը չեն նահանջելու այնքան ժամանակ, մինչև Google-ը թույլ չտա, որ իր աշխատողները ներկայացված լինեն միության կողմից, պատշաճ կերպով չներգրավվի խորհրդակցությունների գործընթացին և իր անձնակազմին չվերաբերվի այն հարգանքով և արժանապատվությունով, որին նրանք արժանի են»,- հայտարարել է Unite-ը:

Նշենք, որ Միացյալ Թագավորությունում Google-ն ունի ավելի քան 5000 աշխատող։

Բողոքի ակցիային մասնակցող Google-ի մի աշխատակից, որը խնդրել է չնշել իր անունը, Reuters-ին ասել է, որ աշխատակիցների և ղեկավարության միջև բանակցությունները «չափազանց հիասթափեցնող» են եղել: «Թվում է, թե մեր մտահոգություններին ուշադրություն դարձնող չկա»,- ասել է նա։

Google-ի բարձրագույն ղեկավարությունը վերջերս կրճատումների շուրջ բանակցությունների մեջ է եղել Եվրոպայի շատ երկրներում։ Անցյալ ամիս ընկերության Ցյուրիխի գրասենյակի աշխատակիցները Շվեյցարիայում նմանատիպ ակցիա էին կազմակերպել, որի մասնակիցները պնդում էին, որ Google-ը մերժել է աշխատատեղերի կրճատումը նվազեցնելու իրենց առաջարկները:

Google-ի ներկայացուցիչն ասել է, թե ինչպես իրենք հայտարարել են հունվարի 20-ին, «մենք բարդ որոշում ենք կայացրել՝ կրճատելու մեր աշխատուժը մոտ 12,000-ով ողջ աշխարհում: Մենք գիտենք, որ սա շատ դժվար ժամանակ է մեր աշխատակիցների համար»։

«Մեծ Բրիտանիայում մենք կառուցողականորեն ներգրավվել և լսել ենք մեր աշխատակիցներին բազմաթիվ հանդիպումների ժամանակ և ամեն ինչ անում ենք հարցում հստակություն մտցնելու և նրանց հնարավորինս շուտ նոր տեղեկություններ հաղորդելու համար՝ Մեծ Բրիտանիայում գործող բոլոր գործընթացներին և իրավական պահանջներին համահունչ»,- հավելել է ընկերության ներկայացուցիչը։

Նշենք, որ կրճատումների մասին հայտարարել են ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ Meta-ն, Oracle-ը, Tesla-ն, Amazon-ն, Vimeo-ն, Twitter-ը և շատ այլ ընկերություններ։