«Եթե հակառակ իրավիճակում ԱԺ անվտանգությունից մեկը արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին». Սևակ Հակոբյան
«Դիմում եմ հարգարժան իրավաբաններին.
Ինձ մի բան ա հետաքրքիր՝ Փաշինյան ընտանիքի լրատվամիջոցի հրապարակած՝ մոնտաժված տեսանյութից, որտեղ պատգամավոր Սահակյանը, իշխանականների ճանկերից իբր «փախչելու» նպատակով, վազելով դուրս է գալիս նիստի սենյակից դեպի միջանցք: Հետաքրքիր ա՝ որ թարս իրավիճակը լիներ՝ պատգամավոր Վարդանյան Վլադիմիրը ներսում խփեր Սահակյան Մհերին ու փախչելու լիներ Մհերի ընկերների ձեռքերից և այդ օրվա երեկոյան, ԱԺ անվտանգությունից մեկը ներքին նկարահանումից արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին, չէ՞, կազմալուծել էին, չէ՞, ծառայությունը, հետո էլ դատել էին, չէ՞:
ԱԺ անվտանգության՝ բացառապես այդ նպատակով տեսագրված տեսանյութը գցվել է համացանց: Ով է գցել, դա էլ գիտենք, հնարավոր կլինի նաև պարզել՝ ով է հրահանգել, ով է հանել ու ում տվել, ակնհայտ վարկաբեկելու նպատակով, որովհետև մանիպուլատիվ վերնագրով է տարածվել: Հիմա դա հանցանք չի՞, հարգելի իրավաբաններ, խնդրում եմ ասեք»:


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն