Գերմանական ռեստորանները տուգանք են սահմանել չներկայանալու համար
Դյուսելդորֆի ռեստորանատերերը որոշել են պայքարել այն հաճախորդների դեմ, որոնք նախապես սեղան են պատվիրում, իսկ հետո չեն ներկայանում, տեղեկացրել է Հյուսիսային Հռենոս-Վեստթֆալիա դաշնային երկրամասի Հյուրանոցների եւ ռեստորանների միավորումը (DEHOGA NRW)։ Տուգանքների հարցը քննարկվում էր դեռ համավարակից առաջ, բայց լոքդաունների ժամանակ այդ նախաձեռնության մասին մոռացան։ Եվ ահա այժմ, երբ իրավիճակը գաստրոնոմիայում քիչ թե շատ կայունացել է, ռեստորանատերերը վերադարձել են խնդրի լուծման հարցին։ Խոսքն ինչպես սեղանների նախնական պատվիրման, այնպես էլ կերակուրներ պատվիրելու մասին է, որոնք պոտենցիալ հյուրերը հանկարծ չեղարկում են՝ վնաս պատճառելով ռեստորաններին։
DEHOGA NRW-ի ներկայացուցիչները 2022թ. դեկտեմբերին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում հարցում են իրականացրել 270 ռեստորանատերերի շրջանում. հարցվածների ավելի քան 90 տոկոսը ֆինանսական վնասներ է կրել նախնական պատվերների չեղարկման պատճառով։ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում DEHOGA-ի նախագահ Փատրիկ Ռոտկոպֆը (Patrick Rothkopf) ԶԼՄ-ներին ասել է, որ հաճախորդների չներկայանալը կամ պատվերներից ուշացած հրաժարվելը հանգեցնում է աշխատողներին վճարելու եւ արդեն անպետք մթերքների ծախսի խնդիրների։
Այս նորամուծությունն արդեն արդյունավետորեն գործում է որոշ հարեւան երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում։ Սկզբունքը պարզ է. սեղան կամ ուտելիք պատվիրելու ժամանակ հաճախորդները հայտնում են իրենց վարկային քարտերի տվյալները, որոնցից, չներկայանալու դեպքում, գանձվում է գումար կոնկրետ այդ հաստատությունում մեկ մարդու վճարի միջինի չափով։
Նոր կանոններով արդեն սկսել են աշխատել մի քանի ռեստորաններ Դյուսելդորֆում. չներկայանալու տուգանքները կազմում են 30-50 եվրո։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանց օրինակին կհետեւեն գործընկերները Գերմանիայի այլ քաղաքներում։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար