Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Մինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Կարծիք

Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերջին շրջանում Իրանի շուրջ բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Խոսք էր գնում Իրանի դեմ լայն կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսելու մասին: Դրա խայծը համարվում էր և շարունակում է համարվել Ադրբեջանը, որից պետք է օգտվեն Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և դրա մասին բացեիբաց հայտարարում են բոլորը:
Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Իրանի շուրջ սեղմվող օղակը ճաքեր տվեց, մի շարք իրողությունների ձևավորմամբ և նման «միասնական օպերացիայի» հավանականությունը մի փոքր նվազեց, բայց իհարկե չվերացավ:
1. Նախ, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և նախատեսված ընտրությունները, իհարկե կարճաժամկետ կտրվածքով, այդուհանդերձ վերաշարադրեցին թուրքական իշխանությունների առաջնահերթությունները:
2. Չինաստանի միջնորդությամբ և երաշխիքներով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն տվեց Իրանին հասանելի բոլոր տեսակի ռեսուրսները վերախմբավորել այլ ուղղություններով: Բնականաբար այս հաշտեցումը չէր համապատասպանում Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ շահերին, ինչի մասին առիթ ունեցել եմ գրելու:
3. Իսրայելում վերջին օրերին սկիզբ առած ներքաղաքական լուրջ ճգնաժամը Թել-Ավիվի իշխանություններին նույնպես ստիպեց կարճաժամկետ կտրվածքով վերաշարադրել առաջնահերթությունները, այդ թվում հայտարարվող «Իրանի դեմ գործողությունների» մասով, մանավանդ որ Նեթանյահուի նկատմամբ ԱՄՆ-ից էլ ճնշում կա:
4. ԱՄՆ-ն կանգնած է նախընտրական եռուզեռի եզրին և արտաքին քաղաքականության մեջ դեմոկրտաները չեն կարող ռիսկային քայլերի գնալ, քանի որ ունեցել են լուրջ տապալումներ և ցանկացած ցնցում, կամ առավել ևս տապալում խաղալու է ի օգուտ հանրապետականների թեկնածուի:
Չեմ բացառում, որ օրեր առաջ տեղի ունեցած Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, որից հետո Իրանն ամենայն հավանականությամբ ՌԴ միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց, որ լուրջ է տրամադրված:
Իհարկե հավանականություն կա, որ որոշ երկրներ կարող են նաև ներքաղաքական խնդիրները խլացնելու նպատակով արտաքին արկածախնդրության գնալ, բայց ոչ բոլորը և ոչ միաժամանակ:
Այս ամենը նշանակում է, որ բոլորը մի կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար:
Չնայած, ու՞մ եմ ասում...