Իմ համախոհների հետ միասին, պահելու ենք յուրաքանչյուր ընտրողի քվեն
Հարգելի հայրենակիցներ, գալիք խորհրդարանական ընտրություններում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ թիվ 1 ընտրատարածքում: Այն ինքնանպատակ չէ, սա դաշինքի, նաև իմ թիմի ու համախոհների պահանջն է:
Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք որևէ գայթակղության չեմ գնացել, յուրաքանչյուր քայլ կատարել եմ սառը ու կշռադատված հաշվարկների հիման վրա, սկզբունքներիս չեմ դավաճանել նույնիսկ այն դեպքում, երբ դրանց գինը եղել է բազմաթիվ խոչընդոտների ու փորձությունների միջով անցնելը: Դեմ եմ եղել և այսօր նույնպես դեմ եմ գործող իշխանությունների քաղաքական, տնտեսական կուրսին: Իմ վերաբերմունքն ԱԺ-ում արտահայտել եմ իշխանության «ռազմերով» կարած տարբեր օրինագծերին քվեարկությամբ, բազմաթիվ անգամ դեմ եմ արտահայտվել Կառավարության կողմից ներկայացրած երկրի պետկան բյուջեի նախագծին, քանի որ այս տարիների ընթացքում այն, ինչ առաջարկել է Կառավարությունը, դա հաջորդ տարի նախորդ տարվանից ավելի հուսալքված, ծայրահեղ ու վատ ապրելու ծրագիր է եղել: Դեմ եմ քվեարկել Սահմանադրության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն, դեմ եմ եղել սահմանադրական բարեփոխումներին և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին, որ Սահմանադրությունը մեր երկրի դժբախտությունների ու ձախողումների պատճառը չէ: Բայց նույնիսկ նոր Սահմանադրության պայմաններում նահանջելու իրավունք չունենք, քանի որ նահանջնել՝ նշանակում է տեսնել, թե ինչպես է դատարկվում երկիրը, նշանակում է ևս 5 տարի ապրել անորոշության, հուսալքության ու ամենաթողության պայմաններում: Ունենք երկու տարբերակ՝ կամ համակերպվում ենք այս ապրելաձևին, կամ ընտրությամբ փոխում ստեղծված իրավիճակը: Համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը հակված է երկրորդ տարբերակին: Մնում է, որ ժողովուրդն այս անգամ, առանց տարբեր տեսակի ճնշումներին տուրք տալու, ձևավորի իր իշխանությունը: Սա երկիրն այս փոսից հանելու վերջին հնարավորությունն է: Հաջորդը, գուցե, կլինի ուշացած:
Վստահեցնում եմ նաև, որ թիվ 1 ընտրատարածքում, իմ համախոհների հետ միասին, պահելու ենք յուրաքանչյուր ընտրողի քվեն և գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի ընտրություններն անցնեն առանց ընտրախախտումների:
ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում