Օգոստոսի 31-ից հին հավելվածները կանհետանան Google Play-ից. ի՞նչ պահանջներ են սահմանված, ո՞ր հավելվածները կմնան
Օգոստոսի 31-ից Google Play առցանց խանութի բոլոր հավելվածները պետք է համապատասխանեն անվտանգության և գաղտնիության ժամանակակից պահանջներին, իսկ հին հավելվածները պարզապես կանհետանան խանութից: Google-ը հաղորդագրություն է հրապարակել՝ ծրագրավորողներին հիշեցնելով, որ բոլոր Android հավելվածները նշված ամսաթվից հետո պետք է ունենան API Level 33-ի աջակցություն:
Եթե, հավելվածը, այնուամենայնիվ, արդեն հրապարակված է Google Play-ում, այն մշակած ընկերությունները, ծրագրավորողները կարող են դիմել Google Play-ին և խնդրել, որպեսզի հավելվածը թարմացնելու վերջնաժամկետը երկարաձգվի մինչև 2023 թ․ նոյեմբերի 1-ը։ Google WearOS-ի համար պահանջները նույնն են, սակայն օպերացիոն համակարգի պահանջվող տարբերակը Android 11-ն է (API Level 30):
Եթե 2023 թ․ նոյեմբերի 1-ից հետո հավելվածն ունենա միայն Android 11-ի (API Level 30) կամ ավելի ցածր տարբերակի աջակցություն, ապա Google Play-ում այն հնարավոր կլինի տեսնել որոնման հարցումների արդյունքում և կատալոգում միայն Android 11 և ավելի ցածր օպերացիոն համակարգով աշխատող սարքերով, իսկ ավելի նոր սարքերում այդ հավելվածը գտնել չի հաջողվի: Այնուամենայնիվ, եթե օգտատերն ունի հավելվածի հիպերլինքը, ապա այն կաշխատի օպերացիոն համակարգի բոլոր տարբերակների դեպքում։
Այս նորարարության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի իրենց անվտանգության և գաղտնիության մակարդակով խանութի հավելվածները համապատասխանեն Android-ի նոր տարբերակների պահանջներին։
Հիշեցնենք, որ նոր Android 14-ում, որը նախատեսվում է թողարկել այս տարի, ամբողջությամբ կարգելափակվի օպերացիոն համակարգի հնացած տարբերակների համար նախատեսված հավելվածների տեղադրումը։ Սա կարող է օգնել օգտատերերին վնասակար բազմաթիվ ծրագրերից պաշտպանելու հարցում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից