Սաուդյան Արաբիայի առեղծվածային կառույցների մասին մանրամասներ են բացահայտվել
Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները նոր մանրամասներ են բացահայտել հնագույն մուստատիլների՝ ուշ նեոլիթյան շրջանի առեղծվածային քարե հուշարձանների մասին: Այս մասին հաղորդվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում։
Մուստատիլները, որոնց տարիքը հասնում է 7000 տարվա, ուղղանկյունաձեւ քարե կառույցներ են՝ ոչ այնքան բարձր եւ 20-ից 600 մ երկարությամբ։
Հետազոտողներն առաջին անգամ դրանք հայտնաբերել են 1970-ականներին, եւ այժմ հայտնի է ավելի քան 1600 մուստատիլների մասին, որոնք հիմնականում կենտրոնացած են Սաուդյան Արաբիայի հյուսիսում:
Ալ Ուլա քաղաքի պեղումները ցույց են տվել, որ այդ կառույցներն օգտագործվել են ծիսական նպատակներով՝ կապված կենդանիների զոհաբերության հետ։
Հայտնաբերվել են կենդանիների գանգերի եւ եղջյուրների 260 հատվածներ՝ հիմնականում ընտանի խոշոր եղջերավոր անասունների, ինչպես նաեւ այծերի, վիթերի եւ մանր որոճողների:
Գիտնականները նաեւ գտել են չափահաս տղամարդու մնացորդներով գերեզման՝ ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մուստատիլը ուխտատեղի է եղել:
Ըստ հեղինակների՝ պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի հյուսիս-արեւմուտքում նեոլիթյան դարաշրջանի ժողովրդի ծիսական հավատալիքները եւ տնտեսական գործոնները, ինչպիսին է անասնաբուծությունը, շատ ավելի սերտորեն փոխկապակցված են եղել, քան նախկինում ենթադրվում էր, եւ բնորոշ են մեծ աշխարհագրական տարածքին։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից