Բալիում կխստացնեն հսկողությունը զբոսաշրջիկների վարքի եւ հագուստի նկատմամբ
Բալիի զբոսաշրջության խորհուրդը նախատեսում է արշավ սկսել՝ կոչ անելով օտարերկրյա այցելուներին հարգել տեղական մշակութային սովորությունները, հայտնում է Travel Weekly-ն։
Բալիի Զբոսաշրջության խորհրդի նախագահ Իդա Ագունգ Պարտա Ադնյանան պատմել է, որ տասը մեծ գովազդային վահանակներ կտեղադրվեն հանրահայտ առողջարաններում եւ շրջաններում, ինչպիսիք են Կուտան, Սեմինյակը, Լեգիանը, Չանգուն,Ուբուդը, Սանուրը, Նուսա Դուան եւ Ուլուվատուն։ Գրությունները կլինեն անգլերեն, իսկ հետագայում նաեւ մյուս լեզուներով։
«Զբոսաշրջիկները պետք է հարգեն բալիցիների մշակութային սովորույթները, համեստ հագնվեն, հետեւեն երթեւեկության կանոններին եւ չանեն այն, ինչ արգելված է Բալիում` բիզնես վարեն կամ աշխատանք փնտրեն այստեղ», - մեջբերում է պաշտոնյայի խոսքը The Bali Sun-ը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ