Հայաստանի վրա լուրջ ճնշում կգործադրեն՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը կրճատելու նպատակով․ գերմանացի քաղաքագետ
Հայաստանի վրա լուրջ ճնշում կգործադրեն՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը կրճատելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
«Եթե դիտարկենք վերջերս ԵՄ-ի ընդունած տասներորդ պատժամիջոցների փաթեթը, ապա այն հիմնականում ուղղված է այն երկրների չեզոքացմանը եւ նույնիսկ պատժմանը, որոնք, չնայած պատժամիջոցներին, փորձում են համագործակցել Ռուսաստանի հետ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Նոր սահմանափակող միջոցները զգալի սահմանափակումներ են նախատեսում ներմուծման եւ արտահանման, բանկային հատվածի, երկակի նշանակության տեխնոլոգիաների հասանելիության համար։ ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել նաեւ արգելել ԵՄ-ից արտահանվող երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների տարանցումը Ռուսաստանի տարածքով։
Մարտի 9-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիան հանկարծակի դադարեցրել է պատժամիջոցային բեռների տարանցումը Ռուսաստան։ Հաղորդվում է նաեւ ԱՄԷ-ի վրա ճնշման մասին՝ որպես Ռուսաստան էլեկտրոնիկայի մատակարարման կենտրոն։
Ալեքսանդր Ռարը կարծում է, որ Հայաստանի վրա էլ ճնշում կգործադրվի, որպեսզի նա նվազեցնի համագործակցությունը Ռուսաստանի հետ, եւ այդ ճնշումը փոքր չի լինի։ «Կարծում եմ՝ դրանով կզբաղվեն ամերիկացիները, ինչով նրանք արդեն զբաղվում են Կենտրոնական Ասիայում։ Դրանով նրանք զբաղվելու են նաեւ Հարավային Կովկասում»,-հավելեց փորձագետը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 2-ին Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե Ռուսաստանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն ավելացել է, ինչը կարող է լինել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու մաս, հայտարարել է. «Մենք հետեւում ենք էկոնոմիկայի թվերին, բայց մեզ համար կարեւոր են ոչ միայն համեմատությունները նայել, մենք հույս ունենք, որ այդ սկզբունքները պահպանվում են»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...